Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆՈՐՕՐՅԱ «ՀԱՌԱՉԱՆՔԻՑ»

Հոկտեմբեր 26,2001 00:00

ՆՈՐՕՐՅԱ «ՀԱՌԱՉԱՆՔԻՑ» 1998թ. իմ հողամասի (խոտհարքի) մեջտեղով անցկացրին «ԱրմենՏելի» ստորգետնյա գիծ, այդ ընթացքում կատարեցին հողային աշխատանք, փչացրին իմ եւ շատերի խոտհարքերը, այդ տարի ոչ մի գրամ չհնձեցի։ Մեր գյուղապետարանից եկան ակտ կազմեցին, ուղարկեցին Լոռվա մարզպետ պրն Քոչինյանին։ Մարզպետն եկավ մեր գյուղ՝ Մեծավան, ժողով արեց, իմացավ այդ մասին (լրիվ իմացավ), խոստացավ, որ կփոխհատուցեն տված վնասի դիմաց։ Գրավոր դիմեցի մեր պատգամավոր Կ. Կարապետյանին, նախկին վարչապետ Խ. Հարությունյանին, «ԱրմենՏելի» ղեկավարությանը եւ իմ դիմումները, բողոքներն արդյունք չտվին, քանի որ մատների արանքով են նայում (ոչ, ես սխալվեցի. եթե մատների արանքով նայեին, գոնե մի փոքր կնկատվեր, տեսանելի կլիներ, այլ նայել են սեւ ակնոցներով, ակնոցները սեւ, տառերը սեւ, որտեղի՞ց կնկատեն)։ Օրեր անցան, ամիսներ, տարիներ, չգիտեմ, երբ պիտի սեւ ակնոցները փոխարինվեն սպիտակով, որպեսզի մեր աչքերն էլ արտասուքից չորանան։ Այո, թաց աչքերով ենք սպասում դրական պատասխանին, բայց այն չկա ու չկա… «ԱրմենՏել», վնաս ես տվել, մուծիր քո վնասի դիմաց. բա խեղճ գյուղացին մեղք չի՞։ 350-400 մետր տարածքը փորել եւ թողել են փոսերն առանց հող լցնելու։ Մի՞թե «ԱրմենՏելն» այդքան աղքատ է, որ չի կարողանում մուծել իր վնասի դիմաց խեղճ գյուղացուն։ ՍՈՒՐԵՆ ՄԻՔԱՅԵԼԻ ԱՎԵՏԻՍՅԱՆ 2-րդ կարգի հաշմանդամ Մեծավան, Մռավյան 8 Հ. Գ. Ինչպես չդիմեմ, չբողոքեմ, երբ ամեն օր հողի վարձ են պահանջում (նալոգ)։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել