Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՍՈՒՄ ԵՆ, ՈՐ ՉԵՆ ՏԱԼԻՍ

Հոկտեմբեր 26,2001 00:00

ԱՍՈՒՄ ԵՆ, ՈՐ ՉԵՆ ՏԱԼԻՍ «Չենք պատրաստվում սեփականաշնորհել Արցախի կապի համակարգը»,- երեկ հեռախոսով մեզ հայտնեց ԼՂՀ կառավարությանն առընթեր էկոնոմիկայի եւ կառուցվածքային բարեփոխումների նախարար Առնոլդ Աբրահամյանը։ «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության հայտարարությունն այն մասին, որ «Արցախի կապավորները պատրաստվում են երկրի կապը օտարներին հանձնել», պրն Աբրահամյանն անվանեց «սխալ ինֆորմացիա»։ Նա հայտնեց, որ «Հեռահաղորդակցության մասին» ԼՂՀ օրենքը թեեւ թույլ է տալիս մասնավորեցնել կապի համակարգը, սակայն վերջինն ընդգրկված չէ «Մասնավորեցման մասին» ԼՂՀ օրենքով մասնավորեցման ենթակա օբյեկտների ցանկում։ Ավելին, առաջիկայում խորհրդարանի հաստատմանը ներկայացվելիք նույն օրենքը՝ 2001-2003թթ. համար, դարձյալ չի նախատեսում նման գործարք։ Պրն Աբրահամյանը հարկ համարեց հայտնել նաեւ, որ, ի տարբերություն «Հեռահաղորդակցության մասին» ՀՀ օրենքի, ԼՂՀ համանուն օրենքը չի թույլատրում մենաշնորհ կապի ոլորտում։ Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031