Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հոկտեմբերի

Հոկտեմբեր 26,2001 00:00

Երբ ավարտվում է հոկտեմբերը «Հոկտեմբերի 27» քրգործի դատաքննությունը երեկ շարունակվեց ամբաստանյալ Նաիրի Հունանյանի հարցաքննությունների արձանագրությունների հրապարակմամբ։ Հավանաբար դա էր պատճառը, որ դատարան չէին ներկայացել ամբաստանյալների եւ տուժողների պաշտպանները, նրանց իրավահաջորդների ներկայացուցիչները։ Լրատվամիջոցները հրապարակման պահին մերթընդմերթ «հերթապահում» էին դահլիճում։ Ի դեպ, եթե միջնորդություններ, հայտարարություններ (անգամ բացարկ) չլինեն, 2 շաբաթվա ընթացքում դատական նիստերի քարտուղարը կհասցնի ավարտել հարցաքննությունների ընթերցումը։ Տեղեկացնենք, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը նիստեր է անցկացրել հոկտեմբերի 1-ին, 3-ին, 10-ին, 11-ին, 15-ին, 17-ին, 19-ին, 22-ին, 24-ին, 25-ին։ Կարեւորագույն հարցերից մեկը, որ բարձրացվեց այս ամսին հանրային հեռուստատեսության կողմից, 1999թ. հոկտեմբերի 27-ին արված տեսաերիզը փորձաքննության ենթարկելու հարցն էր։ Երեկ Ա. Սարգսյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Օլեգ Յունոշեւը դիմեց դատարանին իրեն տրամադրել տեսաերիզը («տվեք տանեմ, կկրկնօրինակեմ բերեմ»,- ասում էր նա)։ Տեսաերիզը, ինչպես գիտեք, դեռ իր տեղում է եւ քննության-զննության առայժմ, չի ենթարկվի։ Երեկ մեր մասնավոր զրույցի ժամանակ Դեմիրճյանների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Աշոտ Սարգսյանն ասաց, որ հեռուստատեսությունից առգրավված տեսաերիզը դատարանում դեռ զննություն չի անցել, հետեւաբար, իրեղեն ապացույց չի ճանաչվել։ «Այդ առումով քրեադատավարական ոչ մի հիմք չկա այս փուլում այդ տեսաերիզը փորձաքննության ենթարկել»,- ասաց փաստաբանը, նաեւ ակնարկելով տակտիկական անհրաժեշտության պահը։ Նախորդ դատական նիստին ամբաստանյալ Ն. Հունանյանի պաշտպանը՝ Բենիկ Մինասյանը, դատարանին փոխանցեց իր պաշտպանյալի՝ գրքեր, թերթեր տրամադրելու պահանջները։ Ընդամենը մեկ նիստ առաջ ամբաստանյալը շնորհակալություն էր հայտնում ԱԱՆ մեկուսարանին, իրեն օրաթերթով (նշեց՝ «3 օրաթերթ») ապահովելու համար։ Երբ պաշտպանին հիշեցրինք «շնորհակալության» մասին, նա ասաց, թե տեղյակ չէ։ Ի դեպ, նա տեղյակ չէր, թե իր պաշտպանյալը ինչ է արել 1999թ. հոկտեմբերի 27-ին։ Նա ասաց, թե շարունակում է ծանոթանալ քրգործի նյութերին, որ իր տպավորությամբ ամբաստանյալը «զուսպ, գիտակից» անձնավորություն է, որն իրեն դիմում է «պրն Մինասյանով»։ Մեր՝ «հակասություններ ծագե՞լ են ձեր միջեւ» հարցին էլ պատասխանեց, թե նա խնդրել է իր կոչը տարածել, իսկ ինքն ասել է՝ կոչ տարածող չեմ։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել