Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ՆԱԽԱԳԱՀ- «ԱՌԱՎՈՏ» ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ

Հոկտեմբեր 26,2001 00:00

ՀՀ ՆԱԽԱԳԱՀ- «ԱՌԱՎՈՏ» ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ Հանրապետության նախագահին հարցեր ուղղելու հնարավորություն «Առավոտ»-ն ունենում է միայն այն դեպքում, երբ Ռոբերտ Քոչարյանը որոշում է վարել կառավարության հերթական նիստը։ Երեկ նման օր էր։ Սակայն, հարցերի շրջանակն ակնհայտորեն «որոշված» էր եւ դժվար էր պատնեշը ճեղքել եւ հարց ուղղել։ Այնուամենայնիվ, այդ բանը մեզ մի կերպ հաջողվեց եւ ինչո՞ւ չէ, նաեւ ի պատիվ նախագահ Քոչարյանի, կարելի է փաստել, որ նա չխուսափեց մեր հարցից։ – Սովորաբար ասվում է, թե ուժեղ ընդդիմություն ստեղծվում է այն երկրում, որտեղ կա ուժեղ իշխանություն։ Նկատի ունենալով այն, որ Հայաստանում ընդդիմությունն ուժեղանում է, կարելի՞ է փաստել, որ հետեւաբար՝ իշխանությունն է ուժեղ։ – Իսկ ո՞վ ասաց, թե ընդդիմությունը ուժեղանում է։ – Համենայն դեպս, մի շարք քաղաքական ուժեր միասնաբար են հանդես գալիս, կոնկրետ կոչեր են արվում, սպասվում է լուրջ հանրահավաք։ – Գիտեք, չի կարելի ընդդիմություն անվանել այն ուժերը, որոնք չեն միանում գաղափարախոսության շուրջ։ Գիտեք, եթե ուժերին միավորում է չարությունը, ապա այդ ուժերը չեն կարող ուժեղ լինել։ – Դուք, իրոք, կարծում եք՝ նրանց չարությո՞ւնն է միացնում։ – Համենայն դեպս, ես որեւէ ծրագիր, ընդհանուր, բացի Քոչարյանի դեմ արված հայտարարությունները, եւս չեմ տեսել։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ Հ. Գ. Հետեւությունը ստացվեց ինքնըստինքյան՝ եթե ընդդիմությունը ուժեղ չէ (ըստ նախագահի), ուրեմն թույլ է իշխանությունը։ Մեզ մնում է միայն Վազգեն Սարգսյանին կրկնել՝ «Դո՛ւ ասացիր»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել