«ԱՐՄԵՆՏԵԼԸ»՝ ԲԱՐԵԳՈ՞ՐԾ «Մեզ համար մեծ պատիվ է աջակցություն ցույց տալ մի այնպիսի շնորհալի երիտասարդի, որը ներկայացնում է այս երկրի ապագան»,- այս խոսքերով երիտասարդ, բայց արդեն կայացած նկարիչ Մհեր Էվոյանին ողջունեց «ԱրմենՏելի» տնօրեն Նիկոս Յորղուլասը, որի աջակցությամբ հոկտեմբերի 24-ին Նկարիչների միությունում բացվեց նկարչի թվով երրորդ անհատական ցուցահանդեսը։ Ցուցադրված էին 142 տարբեր ժանրերի նկարներ, մեծ մասամբ՝ յուղանկարներ։ Նկարների մի մասը պատկանում էր «ԱրմենՏելի» հավաքածուին։ Նշենք, որ երիտասարդ ստեղծագործողը դեռ չի ավարտել ուսումնարանը, սովորում է 4-րդ կուրսում եւ ընդամենը 22 տարեկան է, սակայն, ինչպես լրագրողներին հայտնեց Թերլեմեզյանի անվան ուսումնարանի դասախոս Աշոտ Մարտիրոսյանը. «Մհերի նկարները բազմաոճ են եւ բոլոր ուղղությունների մեջ կան գերազանց նկարներ»։ Մհեր Էվոյանը ծնունդով Վանաձորից է, եւ նրա առաջին երկու անհատական ցուցահանդեսները կայացել են այնտեղ։ ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ