Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԳԵՂԵՑԿՈՒՀԻՆ

Հոկտեմբեր 25,2001 00:00

ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԳԵՂԵՑԿՈՒՀԻՆ Օրերս Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում ավարտվեց «Միսս ուսանողուհի-2001» գեղեցկության մրցույթը, որի մասնակիցները Երեւանի եւ մեր հանրապետության մյուս քաղաքների բարձրագույն ուսումնական հաստատությունների 19 ուսանողուհիներ էին։ Անշուշտ, դժվար պարտականություն էին ստանձնել մրցութային ժյուրիի անդամները՝ նախագահությամբ Պարարվեստի ուսումնարանի տնօրինուհի, ՀՀ ժողովրդական արտիստուհի Թերեզա Գրիգորյանի։ Հարկ էր գեղեցկուհիների միջից ընտրել գեղեցկագույնին, ամենաարժանավորին։ Օրվա հերոսուհի եւ, բնականաբար, «Միսս ուսանողուհի-2001» հռչակվեց Երեւանի պետական համալսարանի ուսանողուհի Գայանե Թադեւոսյանը։ Գեղանի այս օրիորդին լավ են ճանաչում Մայր բուհում։ Ընդ որում, ճանաչում են ոչ միայն որպես «Միսս համալսարան-99» մրցույթի հաղթողի, այլ նաեւ որպես գերազանցիկ ու առաջադեմ ուսանողուհու։ Գայանեի համոզմամբ, ցանկալի կլիներ, որ գեղեցկության տարբեր ստուգատեսներում արտաքին բարեմասնություններից զատ հաշվի առնվեին նաեւ մասնակիցների տրամաբանական ունակությունները, զարգացածության աստիճանը եւ գիտելիքների պաշարը։ Ըստ ապագա մաթեմատիկոսի, գեղեցկությունը ոչ միայն զգայական, այլեւ բնական կատեգորիա է։ Ուրախալի էր, անշուշտ, մրցույթի օրը դահլիճում տեսնել Գայանեի համակուրսեցիներին եւ համալսարանի շատ դասախոսների։ Նրանք լիահույս են, որ «իրենց» գեղեցկուհին լուրջ քննություն կբռնի նաեւ այսօր կայանալիք «Միսս Հայաստան-2001» մրցույթին։ ԼԵՎՈՆ ԼԱՃԻԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել