Լրահոս
Օրվա լրահոսը

«Սբ. Մեսրոպ Մաշտոցի» շքանշանի (1999թ.) եւ Հայաստանի հատուկ պարգեւին՝ «Գթասրտության ձիթենու ճյուղ» (2

Հոկտեմբեր 20,2001 00:00

«ՄԵՐ ՖՈՆԴԸ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՖՈՆԴ Է» «Սբ. Մեսրոպ Մաշտոցի» շքանշանի (1999թ.) եւ Հայաստանի հատուկ պարգեւին՝ «Գթասրտության ձիթենու ճյուղ» (2001թ.) արժանացած աշխարհահռչակ Վլադիմիր Սպիվակովը հոկտեմբերի 13-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում, իր իսկ ղեկավարած Ռուսաստանի ազգային նվագախմբի հետ անմոռանալի երեկո պարգեւեց հայ ունկնդրին։ Հուրախություն բոլորիս, հաճախակի են դարձել մաեստրոյի հյուրախաղերը Երեւանում։ Նկատենք, որ նա ՀՀ «քաղաքացի» է՝ Սպիտակի պատվավոր քաղաքացի, եւ երրորդ տարին է, ինչ գործում է իր անունը կրող ֆոնդը, որը տնօրինում է տիկին Լենա Սմբատյանը։ Վերջինս սիրով համաձայնեց խոսել ֆոնդի աշխատանքների մասին։ – Ասացեք խնդրեմ, ինչպե՞ս ստեղծվեց ֆոնդը։ – Մեծ մտածող Ինգերսոլն ասել է. «Օգնություն պարգեւող ձեռքերը աղոթող շուրթերից սուրբ են»։ Տարիներ առաջ, երբ մաեստրոն հյուրախաղերի էր գալիս Հայաստան, ստանում էր, առանց չափազանցության, հարյուրավոր նամակներ՝ տարբեր խնդրանքներով։ Այն հանգամանքը, որ նա մեծ երաժիշտ Զարեհ Սահակյանցի փեսան է, հմայիչ Սաթենիկ Սահակյանցի ամուսինը եւ, ամենակարեւորը՝ բարի հոգու տեր անձնավորություն, չէր կարող անտարբեր մնալ եւ հնարավորին չափ օգնության ձեռք չմեկնել… – Տեղին է մեջբերել մեծ մտածողներից հետեւյալ միտքը. «Տղամարդը մեծ է երկրի վրա ու դարերում»… – Շարունակեմ միտքը. «…Սակայն նրա մեծության ամեն մի հատիկը աճել է կնոջից»։ Կարծում եմ, մեկնաբանության հարկ չկա։ Ասեմ որ, ոչ մեկի խնդրանքով չստեղծվեց ֆոնդը։ Պարզապես մաեստրոն առաջարկեց եւ, ահա, այսօր արդեն ֆոնդն օգնում է 30 երաժշտի, Գեղագիտական դաստիարակության կենտրոնից թվով 6 նկարիչ երեխաների, 3 հիվանդ երեխաների… Մեր ֆոնդը պրոֆեսիոնալ ֆոնդ է։ – Մանրամասնեք, խնդրեմ, վերջին նախադասությունը։ – Տաղանդավոր երեխաները պետք է պահպանվեն եւ պաշտպանվեն։ Գաղտնիք չէ, որ ծնողներից ոմանք, տեսնելով իրենց երեխայի առաջին հաջողությունը, իսկույն որոնում են ուղիներ՝ նրան արտերկիր ուղարկելու… – Կարելի է մտածել, որ ֆոնդը աշխատանք է տանում տաղանդավոր երեխաների ծնողների հետ նույնպես… – Բանը դրան չի հասնում։ Միանգամից ասեմ, որ մաեստրոն եւ մեր հանրապետության առաջին տիկինը գործնական կապեր են հաստատել, եւ ծնողները, երեխաները տեսնում են այն ամենը, ինչը կոչվում է հոգածություն։ Չմոռանանք, որ երեխաներն ունեն տեսնելու, մտածելու, զգալու իրենց հատուկ ունակությունը. չկա առավել անմիտ բան, քան նրանց այդ ունակությունը մերով փոխարինելու փորձը։ Մեր ֆոնդի երեխաները շփվում են «աշխարհի հետ»։ Դրանք արտահայտվում են միջազգային մրցույթների, երաժշտական կատարելագործման բարձրագույն դասընթացների մասնակցությամբ։ Թեպետ ունենք հիանալի կոնսուլտանտներ՝ կոնսերվատորիայի պրոֆեսոր, դաշնակահար Սերգեյ Սարաջեւ, ջութակահար Բագրատ Վարդանյան… այնուամենայնիվ, տաղանդավոր մարդը, մասնավորապես արվեստագետը, կրկնում եմ, պետք է շփվի «աշխարհի հետ»։ Մեր երեխաներն այս ամենը ե՛ւ զգում են, ե՛ւ տեսնում, ու սա նրանց կապում է իրենց հողին, իրենց տանը։ – Հայկական իմաստուն միտք կա. «Մեկ ծաղկով գարուն չի գա»։ – Լինում են օգնություններ անհատների կողմից եւս, օրինակ, վերջերս ամերիկաբնակ մեր հայրենակցուհին՝ տիկին Անահիտ Կարճբերունին, ֆոնդին նվիրեց համակարգիչ… – Իսկ մեր տեղացի մեծահարուստնե՞րը, ասենք՝ բանկիրները։ – Միանգամից ասեմ. վերջին շրջանում նրանք լռում են։ – Միգուցե վախենում են հարկայինի՞ց։ Լավ, երեւի շեղվեցինք։ Խնդրում եմ ասեք, ինչպե՞ս «ընդունվել» ֆոնդ։ – Շատ պարզ, տարին երկու անգամ լսումներ ենք կատարում եւ առավել վառ անհատներին կամ, պարզ ասած, տաղանդավոր երեխաներին, վերցնում մեր ֆոնդի հովանավորության տակ։ Հայաստանի համարյա բոլոր շրջաններից մեզ մոտ կան երեխաներ։ Թույլ տվեք հռոմեացի մեծ փիլիսոփայի այս միտքն էլ ասել՝ «Մենք՝ մարդիկս, ծնված ենք նրա համար, որպեսզի օգնենք մեկմեկու, ինչպես ձեռքը օգնում է ձեռքին, ոտքը՝ ոտքին, իսկ վերին ծնոտը՝ ստորինին»։ Շնորհակալ ենք մաեստրոյից եւ այն անձանցից, ովքեր նույնպես օգնության ձեռք են մեկնում մեր երեխաներին։ Մենք էլ մեր կողմից ասենք, որ ամեն ինչ արվում է մեր երեխաների համար, նրանք են վաղվա մեր երկրի տերերը, իսկ մեծահարուստներին էլ պարզապես հիշեցնենք. տաղանդը՝ տաղանդ, բայց հո լավ գիտեք՝ «ՒՌվՈվրօ տՏ254Ց ՐՏՎՈվրօ»։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել