ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱՅՈՒՄ Օր երկրորդ Չեմպիոնների լիգայի առաջին խմբային մրցաշարի չորրորդ տուրի հանդիպումները կայացան նաեւ հինգից-ութերորդ խմբերում։ Գրանցվեցին այսպիսի արդյունքներ. «E» խումբ. «Յուվենթուս» (Իտալիա)-«Ռուսենբորգ» (Նորվեգիա)՝ 1։0, «Պորտու» (Պորտուգալիա)-«Սելթիկ» (Շոտլանդիա)՝ 3։0, «F» խումբ. «Լիոն» (Ֆրանսիա)-«Ֆեներբախչե» (Թուրքիա)՝ 3։1, «Բարսելոն» (Իսպանիա)-«Բայեր» (Գերմանիա)՝ 2։1, «G» խումբ. ՄՅՈՒ (Անգլիա)-«Դեպորտիվո» (Իսպանիա)՝ 2։3, «Օլիմպիակոս» (Հունաստան)-«Լիլ» (Ֆրանսիա)՝ 2։1, «H» խումբ. «Բավարիա» (Գերմանիա)-«Սպարտակ» (Ռուսաստան)՝ 5։1, «Ֆեյենորդ» (Հոլանդիա)-«Սպարտա» (Չեխիա)՝ 0։2։ Կայացած ութ հանդիպումներից առանձնացնենք երկուսը։ Անգլիայի լավագույն ֆուտբոլային ակումբը՝ «Մանչեսթեր Յունայթեդը», սեփական հարկի տակ ցավալի պարտություն կրեց, մի բան, որ հազվադեպ է պատահում այս թիմի հետ։ Եվ դրա գլխավոր մեղավորը ՄՅՈՒ-ի լեգեոներ դարպասապահն էր՝ աշխարհի չեմպիոն, ֆրանսիացի Ֆաբիեն Բարտեզը։ Հենց նրա թույլ տված երկու կոպիտ սխալների պատճառով, երբ անհաշվենկատ դուրս եկավ դարպասից, իսպանացիները դարպասի գրավում արձանագրեցին ու մրցաշարային աղյուսակում շրջանցեցին ՄՅՈՒ-ին՝ ստանձնելով առաջատարի դերը։ Երկրորդը «Բավարիա»-«Սպարտակ» խաղն է։ Մոսկվայում գերմանացիներին պարտվելուց հետո ռուսները պարտավոր էին պատասխան խաղում ցույց տալ եւ ապացուցել աշխարհին ու նաեւ իրենք իրենց, որ ի վիճակի են արժանի պայքար մղել Եվրոպայի ուժեղագույն ակումբների դեմ։ Սակայն այս անգամ «Սպարտակի» պաշտպանությունն ավելի խայտառակ էր, որի պատճառով թիմը հինգ անգամ ստիպված եղավ խաղը վերսկսել դաշտի կենտրոնից։ Մրցաշարային աղյուսակներ «E» խումբ Յուվենթուս 4 2 2 0 5-3 8 Պորտու 4 2 1 1 5-2 7 Սելթիկ 4 2 0 2 4-6 6 Ռուսենբորգ 4 0 1 3 2-4 1 «F» խումբ Բարսելոն 4 3 0 1 8-3 9 Բայեր 4 3 0 1 6-4 9 Լիոն 4 2 0 2 4-4 6 Ֆեներբախ. 4 0 0 4 2-9 0 «G» խումբ Դեպորտիվո 4 2 2 0 8-6 8 ՄՅՈՒ 4 2 0 2 6-5 6 Լիլ 4 1 1 2 5-5 4 Օլիմպիակոս 4 1 1 2 5-8 4 «H» խումբ Սպարտա 4 3 1 0 8-0 10 Բավարիա 4 2 2 0 10-4 8 Ֆեյենորդ 4 0 2 2 4-10 2 Սպարտակ 4 0 1 3 4-12 1 Ա. ՀԱԿՈԲՅԱՆ