Լրահոս
Օրվա լրահոսը

Երեկ «Առավոտը» գրություն էր ստացել ՀՌԱԿ փոխատենապետ Հարություն Առաքելյանից, որը ներկայացնում ենք առա

Հոկտեմբեր 19,2001 00:00

Փոխադարձ հաճոյախոսություն Երեկ «Առավոտը» գրություն էր ստացել ՀՌԱԿ փոխատենապետ Հարություն Առաքելյանից, որը ներկայացնում ենք առանց մբագրման. «Ի պատասխան «Առավոտի» 16.10.2001 թ. համարում «Իսկապես շտապեց» հոդվածում, Վլադիմիր Նազարյանի այն պնդմանը, թե «… ՀՌԱԿ-ը շտապեց Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը ՀՀ նախագահի պաշտոնում առաջ քաշելուց, քանի որ ըստ իրավաբանի, տրամաբանական կլիներ, եթե դա սկզբից աներ Նաիրի Հունանյանը, այնուհետեւ՝ ԱԱ եւ ՆԳ նախարարությունները…»։ ՀՌԱԿ փոխատենապետ Հարություն Առաքելյանն ասաց, որ ծերուկն անտանելի է դարձել մի պարզ պատճառով, որ ներկայիս իշխանությունները «չկարգեցին» նրան գլխավոր դատախազ։ – Վալոդը կարծում է, Դեմիրճյանի տղան, Վազգենի եղբայրը, Գեղամյանը եւ Մանուչարյանը ուս ուսի տված՝ Լեւոնին գրկած ետ կբերեն իշխանության, ապա նա՝ Վալոդը, մեկ անգամ եւս կյուրացնի ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը։ Սակայն չարաչար սխալվում է, ե՛ւ ներկաները, ե՛ւ նախկինները չեն գնա նման քայլի, քանի որ Վալոդի թողած «հետքը» իրավաբանական-մանկավարժական ոլորտում տարբեր տրամաչափի ջհանգիրյանների… առկայությունն է…»։ Իրավագիտության դոկտոր Վլադիմիր Նազարյանի արձագանքը հետեւյալն էր. «Եթե Հարություն Առաքելյանը չափահաս լիներ (գոնե 10 տարին լրացած), ապա կիմանար, որ իր համար ատելի Լեւոնի ժամանակ ես դատախազ չեմ եղել։ Ասեմ նաեւ այդ անչափահասին, որ պաշտոնը, ներառյալ՝ փոխատենապետի, հնարավոր չէ «յուրացնել»։ Յուրացնում են, օրինակ, արտասահմանից եկած գումարները, ինչն անմիջականորեն հայտնի է ՀՌԱԿ-ի փոխատենապետին»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել