ՕՐՎԱ ԼՈՒՍԱՆԿԱՐԸ Երկիր «Նաիրի» Ժամանակին մայրաքաղաքի սիրված մշակութային այս օջախն այնքան ձեռքից ձեռք անցավ, այնքան տերեր փոխեց, որ թեթեւաբարո կնոջ պես քամվեց, խամրեց ու, ի վերջո, հերթական տիրոջը տրվեց մրցույթի արդյունքում։ Ու հիմա հերթական տերը սիրում, փայփայում, զուգում է նրան։ Գուցե այդ սերը նաիրյան գեղեցկուհու նոր երիտասարդության պատճա՞ռը դառնա։ ԵՐԿԻՐ ԹԱՐԳՄԱՆՉԱՑ Թարգմանչաց տոնն այս տարի մեր երկրում նշվում է սովորականից ավելի մեծ թափով, եւ, բնականաբար, Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակելու 1700-ամյակի շրջանակներում։ Կիրակի օրը մեկնարկած միջոցառումները կավարտվեն վաղը։ Տոնակատարությունների, ավելի ճիշտ՝ այդ շրջանակներում անցկացվող միջազգային գիտաժողովների մասին ավելի մանրամասն՝ մեր վաղվա համարում։ Սեփ. լր.