Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ԲՆԱԿԱՆ ՔԱՐԵՐՈՎ

Հոկտեմբեր 17,2001 00:00

ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ԲՆԱԿԱՆ ՔԱՐԵՐՈՎ – Կարենի գործերում կա հոգի, սիրտ, մտածողություն, տառապանք եւ բարձրագույն նպատակ՝ ծառայել, կատարել իր առաքելությունը,- արվեստագետ Կարեն Աճեմյանի ստեղծագործությունների մասին իր ողջույնի խոսքում ասաց Գեղարվեստի թանգարանի տնօրեն Սարո Սարուխանյանը։ Արվեստը, որը երեկ Ժողովրդական արվեստների թանգարանում առաջին անգամ ներկայացվել էր հանդիսատեսի դատին, արվեստաբանների կարծիքով, մի նոր հայտնություն էր իրենց համար, քանի որ «Կարեն Աճեմյանը ստեղծել է մի նոր գեղանկարչական տեխնիկա՝ օգտագործելով հայկական քարը։ Նրա ստեղծագործությունները հայկական ավանդական մշակույթի շարունակությունն են եւ ամբողջովին ներծծված են քրիստոնեական հավատի ոգով»։ Իսկ Հենրիկ Իգիթյանի կարծիքով. «Այսօր Հայաստանում չի օգտագործվում 2 շատ կարեւոր հումք, մեկը մարդն է, մյուսը՝ քարը, ինչն էլ իր ստեղծագործություններում օգտագործել է Կարենը։ 1700-ամյակը շատերի համար եղավ բիզնեսի, առաջ գնալու, պաշտոն ստանալու հանգամանք, իսկ շատերի համար եղավ մաքրվելու ճանապարհ։ Ես կարծում եմ, որ Կարեն Աճեմյանը ընտրել էր ամենաճիշտ ճանապարհը՝ մաքրվելու, դեպի Աստված գնալու ճանապարհը»։ Ներկայացված էր 24 աշխատանք։ Որպես հումք հեղինակը օգտագործել էր հայկական լեռնաշխարհի քարերը։ Եվ, ինչպես ասաց նա. «Միայն երեք տեսակի քարեր են, որ ձեռք է բերել դրսից։ Դրանք լազուրիդ, չարոիդ եւ մալախիտ քարերն են»։ Կարեն Աճեմյանն իր շնորհակալությունը հայտնեց եւ փոքր-ինչ հուզված նշեց, որ «Ստեղծագործություն բնական քարերով» ցուցահանդեսը նվիրում է իր ծնողների հիշատակին։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել