Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՊՀ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԸ ՈՒԶՈՒՄ ԵՆ ՄԻԱՎՈՐՎԵԼ

Հոկտեմբեր 16,2001 00:00

ԱՊՀ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԸ ՈՒԶՈՒՄ ԵՆ ՄԻԱՎՈՐՎԵԼ Ինը տարի առաջ ստեղծված Գրադարանային վեհաժողովն ընդգրկում է 100-ից ավելի կազմակերպություն։ Այդ թվում նաեւ՝ ԱՊՀ 10 երկրների 33 գրադարան։ Այդ կազմակերպությունների նպատակը գրադարանների զարգացումն է, ինչպես նաեւ գիտության եւ նոր տեխնոլոգիաների ձեռքբերումները։ Հոկտեմբերի 13-ին Երեւանում մեկնարկեց ԱՊՀ երկրների ազգային գրադարանների տնօրենների երկրորդ խորհրդաժողովը։ ԱՊՀ երկրների ազգային գրադարանների տնօրենների հավաքը Հայաստանում, որպես այդպիսին, առաջին անգամն է, եւ Երեւանի Ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանի կարծիքով. «Սա մեր «գրադարանային կյանքում» լուրջ իրադարձություն է։ Այս հանդիպումները նպատակ են հետապնդում փորձի փոխանակման, նոր պայմաններում գրադարանային գործի զարգացման, միջգրադարանային կապերի հաստատման մեկ ընդհանուր, միասնական ինֆորմացիոն հարթության մեջ գործելու առումով։ Հետ մնալ համաշխարհային զարգացումներից եւ կաղապարվել նախկին պատկերացումներով, ճիշտ չէ, Եվրասիայի կոորդինացիոն խորհրդի վեհաժողովն ունի 19 կետ։ Եթե համաձայնության գանք, նշանակում է՝ կստեղծվի մեկ ընդհանուր աշխատանքային խումբ, որը կկարողանա լուծել շատ խնդիրներ։ Այս պարագայում խոսքը վերաբերում է ոչ միայն ազգային գրադարաններին, քանի որ ազգային գրադարանները ներկայացնում են նաեւ տվյալ երկրում ամբողջ գրադարանային գործը»։ Քննարկված խնդիրների թվում էին նաեւ օրենսդրական, նորմատիվային փաստաթղթերի փոխանակման, գրադարանային ֆոնդերի համալրման հարցերը։ ԱՊՀ երկրների ներկայացուցիչները խորհրդակցության ընթացքում հայտարարեցին, որ ուզում են լինել միասին եւ գործել ընդհանուր օրենսդրական ու տեղեկատվական դաշտում։ Լ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել