Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ո՞Վ Է ԱՅՆ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼԸ

Հոկտեմբեր 16,2001 00:00

Ո՞Վ Է ԱՅՆ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼԸ ԿԳ նախարար Էդուարդ Ղազարյանի պաշտոնանկությանն առնչվող խոսակցություններում շատ քիչ են շրջանառվում այս պաշտոնի համար նոր թեկնածուների անուններ։ Նրանց թվում է ԱԺ պատգամավոր, ՀՅԴ խմբակցության անդամ Ալվարդ Պետրոսյանի անունը։ Լուրը մեկնաբանելու «Առավոտի» խնդրանքին ի պատասխան, Ա. Պետրոսյանն ասաց, որ այն ընկալում է որպես տափակ հումոր։ Նաեւ հավելեց, որ իր կարծիքով ինքը քիչ թե շատ արժանապատվություն ունեցող այն մարդկանցից է, որ չի համաձայնվի զբաղեցնել մի պաշտոն, որն իր տեղը չի համարում։ Ըստ Ալվարդ Պետրոսյանի՝ այդ պաշտոնը պետք է պրոֆեսիոնալ զբաղեցնի, որովհետեւ «կրթական համակարգը հո որբի գլուխ չէ՞…»։ ԿԳ նախարարի հնարավոր թեկնածու որպես մատնանշվում է նաեւ ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանը, որը շատ ջերմ հարաբերություններ ունի ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ։ Սակայն հայտնի է, որ նման հարցերը ՀՀ նախագահի մակարդակով են լուծվում, այնպես որ, քիչ հավանական է այս տարբերակը։ Թեկնածուների թվում շրջանառվում է նաեւ ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանի անունը։ Մի քանի օր առաջ ուսանողները, հանդիպելով ՀՀ նախագահին, դժգոհել են ԿԳ նախարարից, սակայն դժվար թե սա որեւէ նշանակություն ունեցել է Է. Ղազարյանին պաշտոնանկ անելու հարցում։ «Առավոտի» տվյալներով Է. Ղազարյանն արդեն գրել է նախարարի պաշտոնից հրաժարվելու իր դիմումը։ Ն. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել