Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հոկտեմբերի 12-ի երեկոյան ձերբակալվել է «Հանրապետություն» կուսակցության համակիր Մ. Սաղաթելյանը։

Հոկտեմբեր 16,2001 00:00

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հոկտեմբերի 12-ի երեկոյան ձերբակալվել է «Հանրապետություն» կուսակցության համակիր Մ. Սաղաթելյանը։ Բազմիցս արձանագրել ենք, որ վստահության եւ լեգիտիմության ռեսուրսից զրկված վարչախումբը բռնությունների գործիք է դարձրել պետական կառույցները, իրավապահ մարմինները։ Այդ կառույցները, ըստ էության, Ռ. Քոչարյանի իշխանության երկարաձգման միակ միջոցներն են։ Քրեական հետապնդումների, ուժային գործողությունների թիրախ են դառնում այն քաղաքական ուժերը, գործիչները, քաղաքացիները, որոնք պահանջում են ապօրինի վարչախմբի հեռացումը, հետամուտ են հոկտեմբերի 27-ի ոճրագործության լիարժեք բացահայտմանը, պարզապես համարձակվում են տեսակետ արտահայտել գործող իշխանության մասին։ «Հանրապետություն» կուսակցությունն արձանագրում է, որ Մ. Սաղաթելյանի ձերբակալության պարագայում գործ ունենք իշխանությունների գործադրած հերթական ապօրինության հետ։ Նրա դեմ կատարված բռնությունները քաղաքական ընդդիմությանը վարկաբեկելու եւ Ռ. Քոչարյանի պաշտոնանկությանն ուղղված մեր ջանքերը չեզոքացնելու նպատակ ունեն։ Հայտարարում ենք, որ չենք ենթարկվելու իշխանության սադրանքներին եւ հետեւողական քաղաքական պայքարով հասնելու ենք ապօրինի վարչախմբի հեռացմանը։ Մ. Սաղաթելյանի ձերբակալության շարժառիթները բացառապես քաղաքական են եւ հետեւանք հոկտեմբերի 27-ի ոճրագործությանն ու գործող իշխանության բովանդակությանը վերջերս տրված նրա հրապարակային գնահատականների։ Ըստ էության, այսօր Մ. Սաղաթելյանը պահվում է պատանդի կարգավիճակում՝ ընդդիմության գործունեությունը սահմանափակելու եւ վերահսկելի դարձնելու նպատակով։ Մենք կիսում ենք Մ. Սաղաթելյանի արտահայտած տեսակետները եւ հայտարարում ենք, որ բոլոր օրինական միջոցներով հետամուտ ենք լինելու նրա ազատ արձակմանը։ «Հանրապետության» քաղխորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել