Լրահոս
Օրվա լրահոսը

Բաց նամակ ՀՀ ԿԳ նախարարին

Հոկտեմբեր 13,2001 00:00

Ազգային հրապարակայնության առանձնահատկությունները Բաց նամակ ՀՀ ԿԳ նախարարին Ձեր բազմաթիվ հրապարակային ելույթներում՝ այդ թվում նաեւ հեռուստատեսությամբ, դուք հավաստիացնում էիք հասարակությանը, որ այս տարվա բուհական ընդունելության քննություններն անցան արդար մրցութային պայքարում։ Մի խոսքով, դուք համոզում էիք ինչպես հասարակությանը, այնպես էլ հանրապետության նախագահին, որը հրապարակավ խոստացել էր իր հսկողության տակ վերցնել ընդունելության քննությունների ընթացքը, որ ամեն ինչ պատշաճության սահմաններում է եւ անհանգստանալու ոչ մի լուրջ պատճառ չկա։ Ես կասկածի տակ վերցրի ձեր հավաստիացումները մամուլում տպագրված երկու հոդվածներում (8220Ազգային ճարտարախոսության առանձնահատկությունները8221, 8220Առավոտ8221, 21 օգոստոսի, 82208220հՑՏ ոՈսսՏՉ ջՈ ՊպՎՈչՏչՌ2548221, 8220թՏսՏր ԸՐՎպվՌՌ8221, 23 օգոստոսի), փորձեցի մեկ կոնկրետ, սակայն բավական բնորոշ մի փաստի վրա որոշակի եզրակացություններ անել եւ մի շարք, ըստ իս, կարեւոր ու հրատապ հարցեր ուղղել ձեզ, հարգարժան պարոն նախարար։ Դպրոցը գերազանցությամբ ավարտած (միայն 5 թվանշաններով) եւ առաջին երկու քննությունները բավական հաջող (հայոց լեզվից՝ 20, անգլերենից՝ 19) հանձնած դիմորդն անսպասելիորեն 8220«սայթաքեց»8221 հայ ժողովրդի պատմության քննության ժամանակ։ Նրա քննական աշխատանքի մեջ մենք գտանք 30-ից ավելի բացարձակ անհիմն, ավելորդ, չպատճառաբանված վիրաբուժական միջամտություններ եւ նենգափոխություններ։ Ահազանգելով այս ճչացող անարդարության մասին, ես միամտաբար կարծում էի, որ դուք, հարգելի պարոն նախարար, անհապաղ եւ վճռական միջոցներ կձեռնարկեք արդարությունը վերականգնելու եւ մեղավոր, իր հանձնաժողովի աշխատանքն ու ամբողջ քննական ընթացքը վարկաբեկող դասախոսին պատժելու առումով։ Իսկ դրա համար կային բոլոր նախադրյալները. քննական աշխատանքը երկու անգամ բողոքարկվեց, եւ յուրաքանչյուր անգամ բարձրացվեց մեկական միավորով, իսկ դա արտառոց դեպք էր։ Եվ դա այն պարագայում, որ գործում էր բանավոր հրահանգ՝ գնահատականը բարձրացնել միայն բացառիկ դեպքերում եւ միայն մեկ միավորով, որպեսզի պահպանվի քննողների անաչառության ու բարձր մասնագիտական պատրաստվածության պատրանքը։ Կրկնում եմ՝ իմ խորին համոզմամբ այս տարվա ընդունելության քննությունների ժամանակ (խոսքս մասնավորապես ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետի մասին է) «Հայ ժողովրդի պատմություն» առարկան կիրառվել է որպես մահակ՝ զտելով «անտեր»8221 եւ «չմուծված» դիմորդներին։ Հրապարակումներից հետո ինձ հանդիպում էին բազմաթիվ դիմորդներ ու պատմում, որ ականատես են եղել բազմաթիվ զարհուրելի տեսարանների, երբ պատմության քննության ընթացքում դասախոսները, առանց քաշվելու, բարձրաձայն թելադրում էին պատասխանները իրենց ծանոթներին։ Սակայն դուք լավ գիտեք, որ հազիվ թե գործը հասնի «դիվանբաշուն», անհամեմատ ավելի հավանական է, որ ընդունելության հանձնաժողովի կամ նույնիսկ նախարարության դեմ ուղղված բողոք-դիմումներն իրենց սովորական շրջապտույտը կատարեն եւ վերադառնան նախարարություն, գտնելով այնտեղ իրենց վերջին հանգրվանը։ Հենց այդպես էլ եղավ իմ դիմումների հետ՝ ուղղված բազմաթիվ վերահսկող ատյաններին, ներառյալ կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարող հանձնաժողովը։ Հենց այդ պատճառով էլ ես ավելորդ համարեցի դիմել հանրապետության նախագահի աշխատակազմին։ Այս «նեոբոլշեւիկյան» աշխատելաոճը, երբ քո բողոքը պատասխանի համար ուղարկվում է հենց այն պաշտոնյային կամ կազմակերպությանը, որի դեմ բողոքում ես, հասցված է իսկական զավեշտի, որովհետեւ գոնե կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարող հանձնաժողովը պետք է այդպես չվարվի, թե չէ ո՞րն է նրա ստեղծման եւ միջազգային կազմակերպությունների դրամաշնորհներ ստանալու իմաստը։ Ձեր պատասխանը ստանալուց հետո, հարգելի պարոն նախարար, ես եկել եմ այն համոզմունքին, որ դուք ոչ միայն քաջատեղյակ եք այս ամենին եւ դիտավորյալ եք ապակողմնորոշել ժողովրդին ու հանրապետության նախագահին, այլեւ անմասն չեք մնացել։ Այլ կերպ ինչո՞վ բացատրել, որ քննաշրջանի ամենաթեժ պահին, դուք ժամանակ եք գտել ներկա լինել մի շատ մեծահարուստ մարդու (եւ այն էլ ԱԺ պատգամավորի) երեխայի ողջ քննության ընթացքում, որ հանկարծ բան չպատահի, երեխայի «խաթրին չկպչեն»։ ԳՈՒՐԳԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել