Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԾՆՈՂԱԶՈՒՐԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հոկտեմբեր 13,2001 00:00

ԾՆՈՂԱԶՈՒՐԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ Լոս Անջելեսի ոչ կուսակցական եւ ոչ հայրենակցական իրանահայ միության հրավերով Րաֆֆու անվան դպրոց էր եկել Հայաստանի եւ ԼՂՀ ծնողազուրկ մոտ 300 երեխա՝ ծնողների, հարազատների ու բարեկամների ուղեկցությամբ։ Նրանք ստանում են հերթական ամենամյա դրամական օգնությունը, որով մասամբ մեղմում են սոցիալ-տնտեսական ծանր կացությունը։ Կազմակերպությունը, սկսած 1993թ., իրենց մոտ գրանցված ծնողազուրկ յուրաքանչյուր երեխայի, մինչեւ 18 տարին լրանալը, ամեն տարի 100-ական դոլար է նվիրում։ Միջոցները գումարվում են կազմակերպության Կանանց բաժանմունքի հանձնաժողովի «Փրկիր մեկ երեխայի կյանք Հայաստանում եւ Արցախում» հիմնադրամի ջանքերով։ Տարեկան մոտ 30 հազար դոլար է հավաքվում առանձին մարդկանցից, որոնք եւ դառնում են մեր երեխաների անվանական հովանավորները։ Երբ 18 տարին լրացած երեխաներն ընդունվում են բուհ՝ կազմակերպությունը հոգում է նրանց ուսման ծախսերը։ Ցուցակագրված են հիմնականում զոհված ազատամարտիկների երեխաները։ Բացակա երեխաների հասանելիք գումարներն այսօր կազմակերպության ներկայացուցիչները կհասցնեն երեխաների բնակավայրերը, եթե նրանք հայրենիքում են՝ կստանան իրենց տանը, եթե ոչ՝ գումարը հետ կգնա եւ հանձնաժողովը կորոշի անելիքը։ ԳՈՀԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել