Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍԽԱԼ ԵՆ ՀԱՇՎՈՒՄ

Հոկտեմբեր 13,2001 00:00

ՍԽԱԼ ԵՆ ՀԱՇՎՈՒՄ Այս օրերին հանրապետությունում անցկացվող մարդահամարի ընթացքում առնվազն 2 անտրամաբանական մոտեցում ի հայտ եկավ։ Մարդկանց հաշվում են ըստ բնակության, ոչ թե ըստ գրանցման վայրի։ Սրանից բողոքում են գյուղաբնակները։ Բանն այն է, որ հողի, ջրի, բնակարանային վարձերը պետության կողմից հաշվարկում եւ գանձվում են ըստ գրանցվածների թվի եւ ոչ մի կերպ չի ընդունվում այն հիմնավորումը, որ տվյալ անդամ(ներ)ը չի ապրում այդ տանը, ուստի հարկավոր է այդ չափով չգանձել վարձավճարները։ Փոխարենը, մարդահամարի ընթացքում չեն հաշվում, որ տվյալ անդամն այդ տան բնակիչ է։ Բացի այն, որ այս մոտեցումն անհասկանալի է, մարդիկ նաեւ անհանգստանում են, որ սոցիալական շերտավորման բաժանելիս բազմաթիվ կլինեն սխալները (միամիտ է կարծել, թե մարդահամարը բացառապես վիճակագրության ուսումնասիրության համար է)։ Իսկ այդպիսի «անդամները» (որոնք գրանցված են մի հասցեում, բայց բնակվում են այլ տեղ, նաեւ Հայաստանից դուրս) բազմահազար են։ Սոցիալական դասակարգումը, սակայն, ամենաէականը չէ, մոտեցումն է անհասկանալի։ Իսկ Արցախից բռնագաղթածներին (խոսքը նրանց մասին է, ում գյուղերն այժմ գրավված են Ադրբեջանի կողմից) «հաշվում են», բայց նրանք նույնպես բողոքում են, որովհետեւ նույնպես պատճառ ունեն։ Վերջիններիս իրավունքները Հայաստանում բավականին սահմանափակ են, անգամ ընտրության իրավունք չունեն։ Բայց նրանց «հաշվում են»։ Նրանք էլ, թե՝ «ինչո՞ւ են հաշվում, եթե զուտ գլխաքանակ լրացնելու համար է»։ Իսկ զբոսաշրջիկները չեն բողոքում, թեեւ նրանց նույնպես հաշվում են։ Ա. Ու.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել