Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Խորհրդային

Հոկտեմբեր 13,2001 00:00

«ճՌՑՈռՑպ, ջՈՉՌՊցռՑպ, 255 չՐՈՋՊՈվՌվ…» Խորհրդային շրջանի նախանձելի հայրենասիրությամբ հագեցած բանաստեղծությունը միտքս ընկավ՝ խմբագրությանը հասցեագրված այս նամակ-բողոքը կարդալիս։ 1994թ. մահանում է 14-ամյա Միքայել Դարբինյանի հայրը։ Գործազուրկ մայրը՝ հացի խնդիր լուծելու նպատակով վաճառում է Նորքի 2-րդ զանգվածում գտնվող իրենց մեկ սենյականոց բնակարանը եւ Խարբերդի ամառանոցներում ավելի էժան գնում է տնակ՝ փոքրիկ հողամասով։ Այդտեղ մայր ու տղա բնակվում են 1995թ. մինչեւ այսօր։ Քանզի այդ տարածքները որեւէ համայնքի չեն պատկանում, բնականաբար, հաշվառում չի կատարվում։ Երբ լրանում է Միքայելի բանակ զորակոչվելու տարիքը (1999թ.), նա ինքնակամ ներկայանում է Արաբկիր համայնքի զինկոմիսարիատ ու խնդրում իրեն «բանակ տանել»։ Դե, նրանց էլ, ինչպես ասում են, էդպիսի բան էր պետք (զորակոչի պլան կատարելու խնդիր կա, բան կա…), վերցնում, տեղում գործերը «սարքում» ու տղային բանակ են տանում։ 2001թ. գարնանը նա զորացրվում է։ Ու նոր միայն, անձնագրի դերն ու նշանակությունը զգալով եւ կարեւորելով՝ 21-ամյա Միքայելն ընկնում է դռնեդուռ՝ ի՞նչ անի, ո՞նց անի, որ իր «հայրենիքում» անձնագիր ստանա։ Մինչդեռ, ըստ ՀՀ կառավարության 1998թ. դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշման, որով հաստատվել է ՀՀ-ում անձնագրային համակարգի կանոնադրությունը, ՀՀ քաղաքացու անձնագրի նկարագիրը եւ ՀՀ քաղաքացիների անձնագրավորման կարգը, «…ՀՀ 16 տարին լրացած յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է դիմել իր բնակության վայրի ՆԳ բաժանմունքի անձնագրային բաժին՝ անձնագրավորվելու համար»։ Տվյալ պարագայում այգեգործական տնակը բնակելի մակերես չէ, այնտեղ հաշվառում չի կատարվում։ Փաստացի այդ վայրում բնակվելով՝ քաղաքացին հաշվառման մեջ չի գտնվում։ Սակայն դրությունն անելանելի չէ, եւ հարցը կարգավորում ունի։ Ըստ ՀՀ ՆԳՆ Անձնագրային եւ վիզաների վարչության պետ տիկին Ալվինա Զաքարյանի՝ հաշվառման վայր չունենալն արդարացում չէ անձնագիր չունենալու համար. «ՀՀ կառավարության վերոբերյալ որոշումը թույլ է տալիս քաղաքացիների հաշվառում կատարել ըստ քաղաքացու մշտական, ժամանակավոր եւ փաստացի բնակության վայրի։ Այս դեպքում քաղաքացին կարող է անձնագիր ստանալ՝ ըստ փաստացի բնակության վայրի։ Արական սեռի քաղաքացիներն իրենց զինվորական հաշվառման վերցված վայրից գործերը պետք է տեղափոխեն բնակության վայրի զինվորական կոմիսարիատ՝ տվյալ վայրում հաշվառվելով, որից հետո նա կստանա ՀՀ քաղաքացու անձնագիր՝ փաստացի բնակության մասին նշումով»։ Ինչպես ճշտեցինք, Խարբերդի այգեգործական տնակները զբաղեցնող տարածքները սպասարկվում են Շենգավիթ եւ Էրեբունի համայնքների կողմից։ Եթե կան էլի քաղաքացիներ, որոնք կարծում են, թե «…անտեր, անհասցե են», թող մխիթարվեն, քանզի դա այդպես չէ։ Միայն ճշտեք՝ ո՞ր համայնքի սպասարկման տարածքում է ձեր այգեգործական տնակը գտնվում եւ ծագած խնդիրներով ճիշտ հասցեատիրոջը դիմեք։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել