Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՇԱԲԱԹՎԱ ՌՈՒՍՆԵՐԸ

Հոկտեմբեր 13,2001 00:00

ՇԱԲԱԹՎԱ ՌՈՒՍՆԵՐԸ Սերգեյ Իվանովը Վրաստանի հասցեին աննախադեպ կոշտ, ոչ դիվանագիտական արտահայտություններով ՌԴ պաշտպանության նախարարը հիմք դրեց իր երկրում կատաղի հակավրացական քարոզչությանը: Ըստ դրա, Վրաստանի օդում սավառնում եւ խաղաղ բնակավայրեր են ռմբակոծում ինչ-որ անհայտ ինքնաթիռներ եւ ուղղաթիռներ: Իսկ ցամաքում ռազմական գործողություններ են ծավալում ինչ-որ անհասկանալի «չեչենա172վրացական գրոհայիններ» եւ «անտառային եղբայրներ»: Հետաքրքիր է, այդ բոլոր «եղբայրները» ուղիղ Լուբյանկայի՞ց են ղեկավարվում, թե՞, այնուամենայնիվ, պրն Իվանովի ներկայիս գերատեսչությունից: Կոմկուսի ու ՀՅԴ-ի պատգամավորները Զարմանալիորեն հեշտությամբ փոխեցին իրենց դիրքորոշումը սոցիալիստական ուղղվածության այս երկու կուսակցությունների ֆրակցիաները: Սկզբից նրանք դիմեցին ՍԴ՝ բողոքելով, որ բաշխիչ ցանցերի սեփականաշնորհման վերաբերյալ քվեարկությունն անօրինական էր: Բայց, հավանաբար, իշխանության կողմից համապատասխան մշակումն անցնելուց հետո նրանք հետ վերցրին ՍԴ-ից իրենց ստորագրությունները: Պատճառաբանությունը սպանիչ է. բաշխիչ ցանցերը տրվելու են ռուսաստանյան ընկերությանը: Իսկապես, էլ ի՞նչ օրինականություն, երբ խոսքը «մեծ եղբոր» մասին է: Պավել Բորոդինը Այսօր սպասվում է «Ռուսաստան-Բելառուս» միության գործադիր քարտուղար Պավել Բորոդինի այցը Երեւան: Ըստ որոշ կանխատեսումների, «Զվարթնոց» օդանավակայանում նա ձերբակալվելու է եւ ուղեկցվելու է Նուբարաշենի թիվ 1 մեկուսարանի լավագույն խցերից մեկը: Նույն աղբյուրի համաձայն, շվեյցարացի քննիչ Դանիել Դովոյի փոխարեն նրան հարցաքննելու է անձամբ զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել