Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ահա այդ ցուցակը, արեք՝ ինչ ուզում եք

Հոկտեմբեր 13,2001 00:00

Ահա այդ ցուցակը, արեք՝ ինչ ուզում եք Արշակ Սադոյանը հաստատակամ առաջ է գնում եւ, փաստորեն, «Պայքար, պայքար մինչեւ վերջ» կարգախոսն իրենով արած, ուզում է րոպեավճարի հարցերը լուծել։ Այն, ինչ այսօր կատարվում է խորհրդարանում՝ ԲԷՑ-երի մասնավորեցումը նկատի ունի, նաեւ րոպեավճարի կիրառմանը «կողմ» քվեարկելը եւ մի շարք այլ նման «խայտառակություններ», ըստ ԱԺԴ ղեկավարի, ապացույցն է այն բանի, որ կուսակցությունների քանդման պրոցեսը տվել է իր արդյունքները։ Կառավարությունը եւ իշխանությունները ճնշում են պատգամավորներին, նույնիսկ «մականունավոր» պատգամավորներին, եւ վերջիններս, ըստ Սադոյանի, ճնշվում են, քանի որ չկա հակառակը՝ ժողովրդի ճնշումը։ Ա. Սադոյանը հարց է տալիս. «Կկարողանա՞նք ստեղծել հակառակ մթնոլորտ, այնպիսի մթնոլորտ, որ մարդիկ վախենան, ամաչեն այդպես լկտի ձեւով քվեարկելու համար»։ Իբրեւ առաջին քայլ՝ Արշակ Սադոյանն առաջարկում է տպագրել այն պատգամավորների անունները, ովքեր րոպեավճարն արգելող օրենքի քվեարկությանը դիտմամբ չեն մասնակցել, «դեմ» եւ «ձեռնպահ» են քվեարկել։ Ահա այդ ցուցակը, արեք նրանց հետ՝ ինչ ուզում եք։ «Միասնություն» խմբակցություն (Հանրապետական կուսակցություն եւ ՀԺԿ-ից դուրս եկածները) Խաչատրյան Արմեն (դեմ), Թորոսյան Տիգրան (չի քվ.), Սահակյան Գալուստ (դեմ), Ոսկանյան Գագիկ՝ դեմ (կողմ), Աբրահամյան Հենրիկ (չի քվ.), Ալեքսանյան Լեռնիկ (դեմ), Ավետիսյան Սուքիաս (դեմ), Բադալյան Գառնիկ (դեմ), Բադալյան Մանվել (ձեռնպահ), Բադեյան Մանվել (դեմ), Բոստանջյան Վարդան (չի քվ.), Գալոյան Աշոտ (ձեռնպահ), Գեւորգյան Նահապետ (չի քվ.), Գրիգորյան Հենրիկ (դեմ), Դարբինյան Արսեն (դեմ), Եղիազարյան Գուրգեն (չի քվ.), Ենգոյան Ռոբերտ (չի քվ.), Հակոբյան Արմեն (չի քվ.), Հակոբյան Գեւորգ (դեմ), Հովհաննիսյան Դավիթ (դեմ), Հովհաննիսյան Վանյա (դեմ), Ղազարյան Մանվել (չի քվ.), Ղարագյոզյան Հարություն (չի քվ.), Մաթեւոսյան Վարդգես (չի քվ.), Մելիքյան Գագիկ (չի քվ.), Մխիթարյան Արմեն (չի քվ.), Նաղդալյան Հերմինե (դեմ), Սարգսյան Սամսոն (դեմ) «Հայաստանի կոմունիստական կուսակցություն» խմբակցություն Ոսկանյան Հրանտ (չի քվ.), Բոշնաղյան Պերճ (չի քվ.), Թադեւոսյան Գագիկ (չի քվ.), Խառատյան Ֆրունզե (չի քվ.) «Ազգային ժողովրդավարական միություն» խմբակցություն Բաղդասարյան Սիմոն (չի քվ.) «Ագրո-արդյունաբերական ժողովրդական միավորում» պատգամավորական խումբ Գրիգորյան Վարդեւան (դեմ), Ավետիսյան Համբարձում (չի քվ.), Բադալյան Վլադիմիր (չի քվ.), Գալստյան Ժորա (չի քվ.), Գյուլզադյան Վռամ (դեմ) «Հայաստան» պատգամավորական խումբ Գեւորգյան Ժիրայր (չի քվ.), Հակոբյան Հակոբ (դեմ), Հովհաննիսյան Արամ (ձեռն.) «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խումբ Կարապետյան Կարեն (չի քվ.), Հակոբյան Հրանուշ (չի քվ.), Ավետիսյան Սամվել (չի քվ.), Բաղդասարյան Վահրամ (չի քվ.), Գրիգորյան Վահագն (չի քվ.), Կարապետյան Պարույր (չի քվ.), Հակոբյան Հակոբ (չի քվ.), Հովհաննիսյան Հովհաննես (դեմ), Մադաթյան Գրիգոր (չի քվ.), Շահգելդյան Վրեժ (չի քվ.), Սարգսյան Լեւոն (չի քվ.), Փամբուկյան Հարություն (չի քվ.) ՀՀ ԱԺ խմբակցություններում եւ պատգամավորական խմբերում չընդգրկված պատգամավորներ Սուքիասյան Խաչատուր (դեմ) Իրենց ստորագրությունները հետ վերցնող պատգամավորներ Ոսկանյան Հրանտ ՀԿԿ, Պերճ Բոշնաղյան ՀԿԿ, Յուրի Մանուկյան նախկին ՀԿԿ, Ավետիսյան Սամվել նախկին «Օրինաց երկիր», Հարությունյան Արամ նախկին «Օրինաց երկիր», Կոստանդյան Գագիկ (անկախ):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել