ՀԱՆՐԱՔՎԵԻ ԿՈՉ Երեկ «Հայոց Տուն» ազգային-հայրենասիրական միությունը հանդես եկավ իշխանափոխությանն ուղղված հանրաքվե անցկացնելու հայտարարությամբ։ Հայտարարության մեջ նշվում է, որ հանրաքվեի հիմնական նպատակն է սահմանադրական ճանապարհով ժողովրդին վերադարձնել իրենից օտարված իշխանությունը, երկրում վերականգնել խախտված սահմանադրական կարգը, ինչի համար հանրաքվեի խնդիրն է լինելու արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումը։ «Հայոց Տունը» մեկ տարուց ավելի է, ինչ քաղաքացիական անհնազանդություն է հայտարարել նախագահ Ռ. Քոչարյանին եւ պահանջում է նրա պաշտոնանկությունը։ Միությունը սկսել է հանրաքվեն կազմակերպելու եւ անցկացնելու գործընթացը, բանակցություններ է վարում տարբեր քաղաքական ուժերի եւ հասարակական կազմակերպությունների հետ, կազմավորում է հանրաքվեի նախաձեռնող խումբ։ «Ժողովուրդն ունի բոլոր հնարավորությունները սահմանադրական ճանապարհով վերադարձնելու սեփական իշխանությունը, հասնելու նախագահական նոր ընտրությունների անցկացմանը՝ անկախ Քոչարյանի հրաժարականից կամ պաշտոնանկությունից»։ Հայտարարության հեղինակները գտնում են, որ չի կարելի ենթարկվել Քոչարյանի վերջերս հնչած հայտնի հայտարարությանը առ այն, որ Սահմանադրությունն իրեն պաշտոնանկ անելու հիմքեր չունի: Սեփ. լր.