«ՄԵՐ» ԴԱՏԱՐԱՆԸ Ցարական Ռուսաստանում ամենալավ շենքերը տրամադրվում էին դպրոցներին եւ դատարաններին։ Պատմագիրները մեզ էին փոխանցել այս փաստը՝ հետեւությունները թողնելով գալիք սերունդներին։ Սա 21-րդ դարի «Ցարական» Հայաստանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանն է, նիստերի դահլիճին կից պատշգամբը։ Այնտեղ դատաքննությունների ընդմիջման պահերին եւ կամ միջանցքի մութուխավարի ժամանակ են պատսպարվում քաղաքացիները, նրանց շահերի ներկայացուցիչները, փաստաբաններն ու լրագրողները։ Վերջին 1 ամսվա ընթացքում մեր դիտարկումներով պատշգամբի ավելը եւ դույլը չեն գործածվել։ Արդարադատության ավգյան ախոռը մաքրող չի եղել։ Ռ. Մ.