Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԶ՝ ԳԱԶ, ՁԵԶ՝ ՋՈՒՐ

Հոկտեմբեր 11,2001 00:00

ՄԵԶ՝ ԳԱԶ, ՁԵԶ՝ ՋՈՒՐ Խմելու ջուրը խնդիր է դարձել երկրագնդի համար։ Չորացել են Կալիֆոռնիայի ու Տեխասի բնական ակունքները, ջուր չունի Ֆրանսիան, Ավստրալիան, Ճապոնիան, իսկ մենք ունենք։ Ավելին, կարող ենք վաճառել ու ստանալ տարեկան 1 մլրդ դոլար շահույթ։ Համենայնդեպս, այս կարծիքը հայտնեց վաստակավոր երկրաբան Աբել Ապրեսյանը ԵՊՃՀ-ի էկոլոգների հերթական սեմինարում։ Ընդ որում, խմելու ջրի ամենամեծ պաշարն Արարատյան դաշտավայրում է, «այն էլ, ափսոս, ծախել չենք կարող, որովհետեւ գտնվում է Նախիջեւանի ու Թուրքիայի շրջափակման մեջ, թե չէ, մեր ջուրը կհասներ Եվրոպա»։ Բանախոսի կարծիքով, միակ հույսը Շաքիի ջրառատ աղբյուրներն են, որոնց մաքուր ջուրը ջրագծերով կարելի է հասցնել Իրան։ «Նրանք մեզ գազ կտան, մենք՝ իրենց ջուր,- ոգեւորվել էր երկրաբանը,- թե չէ Երեւանի խմելու ջրի խնդիրն այդպես էլ չի լուծվի, փող է պետք»։ Որ մենք դեռ խմելու ջուր ունենք՝ լավ է, բայց որ առնել-ծախելու մանիան գիտնականներին էլ է պատել՝ վատ է։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել