Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆԱՐԴԱՐ ԷԻՆ՝ ԱՆԿԱԽ ԱՐԴՅՈՒՆՔԻՑ

Հոկտեմբեր 09,2001 00:00

ԱՆԱՐԴԱՐ ԷԻՆ՝ ԱՆԿԱԽ ԱՐԴՅՈՒՆՔԻՑ Պարույր Հայրիկյանը շաբաթ օրը հայտարարեց, որ նախագահի լեգիտիմության մասին խոսակցություններն անհիմն են, եւ, եթե ընտրություններն արդար չլինեին, Կարեն Դեմիրճյանը կբողոքարկեր դրանց արդյունքները։ ՀԺԿ վարչության մամուլի պատասխանատու Ռուզան Խաչատրյանն այս կապակցությամբ հարկ համարեց թարմացնել ոմանց հիշողությունը. «98 թ. նախագահական ընտրությունների անարդար եւ անազնիվ լինելու մասին աշխարհը գիտի, ընդհուպ՝ ԱՄՆ Պետդեպարտամենտը, եւ անհեթեթություն ենք համարում շարունակել խոսակցություններն այս թեմայով։ Իսկ ինչ վերաբերում է Պ. Հայրիկյանի (եւ ոչ միայն նրա) հայտարարություններին, թե Կարեն Դեմիրճյանը եթե չի բողոքարկել նախագահական ընտրությունների արդյունքները, ուրեմն ընդունել է դրանց արդար լինելը, ցանկանում ենք հիշեցնել նույն Հայրիկյանին եւ հանրությանը, որ ընտրությունների առաջին փուլից հետո նա նախագահի այն հինգ թեկնածուներից մեկն էր, որոնք հանդես եկան հայտարարությամբ։ Ավելորդ չենք համարում հիշեցնել հայտարարության մի քանի տողը եւ ստորագրողների անունները՝ «Մենք հայտարարում ենք, որ ՀՀ նախագահի արտահերթ ընտրությունները, անկախ արդյունքներից, չեն կարող համարվել ազատ եւ արդար։ Բադալյան Սերգեյ, Դեմիրճյան Կարեն, Հայրիկյան Պարույր, Մանուկյան Վազգեն, Շահնազարյան Դավիթ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել