Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԽԱՆԳԱՐԵՑ ՆՅԱՐԴԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոկտեմբեր 06,2001 00:00

ԽԱՆԳԱՐԵՑ ՆՅԱՐԴԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ Մոսկվայի «Օլիմպիյսկի» մարզաբազայի կորտերում արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը հրաժեշտ տվեց «Կրեմլի գավաթի» խաղարկությանը։ Քառորդ եզրափակիչի ճանապարհին Դավիթի մրցակիցն այս մրցաշարի ամենաահեղ մասնակիցներից մեկն էր՝ ռուսաստանցի Եվգենի Կաֆելնիկովը։ «Կրեմլի գավաթի» մրցումները լուսաբանող լրատվամիջոցները բարձր գնահատական են տալիս մեր հայրենակցի մրցելույթներին։ Մասնավորապես, RBC-ն իր մարզական էջում գրում է, որ ի դեմս Դավիթի, Կաֆելնիկովը լուրջ մրցակից ուներ։ Բանն այն է, որ արգենտինահայ թենիսիստը ներկայումս գերազանց մարզավիճակում է, գրում է RBC-ն եւ հիշեցնում, որ անցած շաբաթ Նալբանդյանը փայլուն խաղով Պալերմոյում մտավ մրցաշարի եզրափակիչ եւ միայն այնտեղ զիջեց իսպանացի Ֆելիքս Մանտիլյային։ Ի դեպ, Կաֆելնիկովն այս տարի արդեն մեկ անգամ հանդիպել է Նալբանդյանին՝ Ամերիկայի բաց առաջնությունում։ Ու այնտեղ էլ դժվարությամբ է իր առավելությունը հաստատել երիտասարդ մեր հայրենակցի նկատմամբ։ Դրա համար ռուսաստանցուց պահանջվել է խաղալ չորս սեթ։ Կաֆելնիկով-Նալբանդյան մոսկովյան հակամարտության առաջին սեթում հավասար պայքար է ընթացել։ Դավիթը ոչ մի բանով չի զիջել փորձառու տանտիրոջը։ Եվ միայն ութերորդ գեյմում է զիջել, որից հետո տանուլ է տվել նաեւ սեթը։ Երկրորդ սեթում նկատվել է, որ Նալբանդյանը նյարդայնանում է։ Կաֆելնիկովն էլ իր հերթին է վատ խաղացել եւ անգամ զիջելիս է եղել 0։2 հաշվով։ Բայց նրան հաջողվել է սթափվել։ Դրա փոխարեն Նալբանդյանի նյարդերն սկսել են ավելի տեղի տալ ու նա պարտվել է 6։7, 4։6 ընդհանուր հաշվով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել