Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երեկ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանը շախմատի

Հոկտեմբեր 06,2001 00:00

ԱՌԱՆՑ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐԻ Երեկ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանը շախմատի Հայաստանի կանանց բարձրագույն խմբի առաջնությունը հատեց եզրագիծը։ Չնայած այս առաջնությանը չէին մասնակցում հանրապետության առաջատարները՝ միջազգային գրոսմայստերներ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը, այդուհանդերձ, մեր շախմատիստուհիները ընդհանուր առմամբ արդարացրին ակնկալիքները։ Ճիշտ է, մրցաշարային աղյուսակում մասնակիցների դասավորությունը տեղի ունեցավ օրինաչափության սահմաններում՝ ավելի բարձր տեղեր գրավեցին մեր այն աղջիկները, ովքեր վերջին շրջանում իրենց մրցելույթներով, ըստ էության, հաստատել են իրենց արժանի կարգը, սակայն մասնագետները նշում են, որ այս մրցաշարում նոր որակական աստիճան ցույց տվեցին նաեւ մյուս շախմատիստուհիները՝ նրանք, ովքեր ի վիճակի եղան վաստակելու միավորների նվազագույն քանակ։ 2001 թ. Հայաստանի չեմպիոնուհի հռչակվեց միջազգային վարպետ Գոհար Հլղաթյանը։ Նա խաղացած բոլոր պարտիաներում իրեն վատ կողմերով չդրսեւորեց ու 7,5 միավորով ճանաչվեց Հայաստանի չեմպիոնուհի՝ ի դեպ, միջազգային վարպետի կոչումը կրող Գոհարն ամբողջ առաջնության ընթացքում չկրեց ոչ մի պարտություն (տանելով վեց հաղթանակ եւ երեք պարտիայում համաձայնելով ոչ-ոքի)։ Մի բան, որը վկայում է նրա կայուն եւ վստահ խաղի մասին։ Ասենք, որ սա Գոհարի երրորդ նմանատիպ նվաճումն է։ Չեմպիոնուհուց կես միավոր պակաս վաստակեց եւ երկրորդ տեղը գրավեց ազգային վարպետ Լիլիթ Գալոյանը։ Վերջնահաշվարկում նրա վաստակած միավորների քանակը 7,0 է։ Ազգային վարպետ Նարինե Գասպարյանը 6,0 միավորով երրորդը դարձավ։ Մրցանակակիր եռյակին համապատասխանաբար հաջորդում են Սիրանույշ Անդրիասյանը (5,5), միջազգային վարպետ Նելլի Աղինյանը (5,0), Նաիրա Հայրապետյանը (4,0), ազգային վարպետ Նոնա Սահակյանը (4,0), Անի Դարբինյանը (2,5), Հերմինե Մխիթարյանը (2,0)։ Հայաստանի ներկայիս չեմպիոն Գոհար Հլղաթյանը երրորդ անգամ էր, որ արժանացավ այս տիտղոսին (նախկին ցուցանիշները՝ 1996-97 թթ.)։ Իսկ մյուսներից մասնագետները նշում են, որ նորընծա չեմպիոնուհին արդեն իսկ թրծված շախմատիստուհի է։ Գովասանքի է արժանի նաեւ հաջորդ երկու տեղերը զբաղեցրած Սիրանույշ Անդրիասյանը։ Բայց ընդգծվում է նաեւ, որ նրանք դեռեւս շատ պետք է աշխատեն իրենց վարպետության վրա։ Ա. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել