Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ԱՐԲԵՍԸ»

Հոկտեմբեր 06,2001 00:00

ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ԱՐԲԵՍԸ» «Արաբկիր» միացյալ մանկական հիմնադրամի ներդրումներով (հիմնադիրներ՝ Շվեյցարիայից՝ SEMRA հիմնադրամ, VAD ասոցիացիա, Բելգիայից՝ NAF ասոցիացիա, Հայաստանից՝ «Արաբկիր» բժշկական կենտրոն) ստեղծվել է «Արբես» առողջության կենտրոնը, որը կզբաղվի երեխաների ու դեռահասների առողջության պահպանմամբ։ «Արբեսում» շվեյցարացի մասնագետները իրականացնում են ծրագիր, որի նպատակն է՝ կազմակերպել մասնագետների վերապատրաստում եւ կազմակերպել մտավոր եւ ֆիզիկապես հետամնաց, անկարող երեխաների աշխատանքային թերապիան, այսինքն՝ հասարակության մեջ նրանց լիարժեք ինտեգրացիան իրականացնող ծառայություն։ Ի դեպ, «Արբես» կենտրոնի շնորհանդեսին ներկա էին նաեւ աշխատանքային թերապիայի ծրագրի ղեկավարները։ Նրանք հայախոս ու ռուսախոս թարգմանիչների միջոցով ներկայացրին նույն ասելիքը այն մասին, թե ինչպես է օրեցօր մեծանում աշխատանքային թերապիայի կարիքը աշխարհի բոլոր՝ ե՛ւ զարգացած, ե՛ւ տնտեսապես հետամնաց երկրներում։ Խոսեցին նաեւ Հայաստանում այդ պահանջի պատճառների՝ 1988թ. երկրաշարժի, արցախյան ազատամարտերի, երկրի սոցիալ-տնտեսական դժվարությունների եւ այդ բոլորի արդյունքում անկարող մարդկանց ու հաշմանդամների թվի մեծացման մասին։ Նրանց երկարատեւ եւ համարյա ոչինչ չասող ելույթները լրացրեց նաեւ ցուցադրվող ֆիլմը (կրկին այն մասին, թե ինչ է նշանակում աշխատանքային թերապիան), որը ռուսերեն էր թարգմանում մի թարգմանիչ, ում էլ հայերեն էր թարգմանում մեկ ուրիշը։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել