Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՒՐԻՇԻ ԽԱՂԸ

Հոկտեմբեր 06,2001 00:00

ՈՒՐԻՇԻ ԽԱՂԸ «Մեր դարավոր թշնամին ո՞վ է: Թուրքը: Իսկ դարավոր բարեկա՞մը: Ռուսը: Թուրքը միշտ մեր վատն է ուզել, ռուսը՝ միշտ լավը: Ռուսի շվաքի տակ ապրել ենք, նրա զենքով կռվել ենք, նրա սարքած գործարանները վայելում էինք: Թե օրհնյալ ռուսի ոտն այստեղ չլինի, թուրքը մեզ կկոտորի: Հիմա տեսնենք, թե մեր դարավոր ոսոխի հետ ով է այժմ լավ հարաբերությունների մեջ: Ըհը՜, վրացին: Իսկ քո ոսոխի բարեկամը ո՞վ է: Ճիշտ է, նույնպես թշնամի է: Հիմա, եթե ռուսը ուզում է վրացուն «ՎՏփՌՑՖ Չ րՏՐՑՌՐպ», ուզում է վրացու երկիրը քանդի ու մասնատի, մենք էլ ո՞ր օրվա դարավոր բարեկամն ենք, Ռուսաստանի ո՞ր օրվա միջնաբերդն ենք Կովկասում, որ դրան չնպաստենք: Դրա համար, երբ ռուսը տարբեր (Չեչնիայի, Աբխազիայի, Օսիայի եւ Աջարիայի) կողմերից բզբզում է Վրաստանը եւ մեզ էլ «շիրա է տալիս», որ մենք Ջավախքի կողմից բզբզենք, մենք, որպես միջնաբերդ եւ բարեկամ, դա պարտավոր ենք անել»: Երբ այդպիսի դատողություններ է անում բակում նարդի խաղացող թոշակառուն, դա միանգամայն բնական է: Բայց երբ այդպիսի տրամաբանությամբ են առաջնորդվում պետական եւ քաղաքական գործիչները (նույնիսկ հենվելով գերիշխող հասարակական կարծիքի վրա), դա արդեն վտանգավոր է: Պարզապես պետք է երբեմն հիշել, որ մենք հիմա անկախ պետություն ենք, եւ որպես այդպիսին ունենք մեր սեփական՝ ոչ մեկի հետ ամբողջությամբ չհամընկնող, շահեր: Որեւէ կայսրության (այդ թվում՝ ռուսական) խաղերին անմոռաց տրվելուց առաջ անհրաժեշտ է հաշվարկել՝ որքանո՞վ են այդ խաղերը ձեռնտու, ի՞նչ ենք մենք շահելու եւ ի՞նչ ենք կորցնելու դրանից: Մեր պատմության մեջ հաճախ են եղել դեպքեր, երբ աչքներս փակ եւ ինչ-որ զգացմունքային կաղապարներից ելնելով՝ մտել ենք ուրիշի խաղերի մեջ: Թե ինչով է դա վերջացել, հայտնի է: Ա. Ա.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել