Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՇԱԲԱԹՎԱ ՔԱՋԱԳՈՐԾՆԵՐԸ

Հոկտեմբեր 06,2001 00:00

ՇԱԲԱԹՎԱ ՔԱՋԱԳՈՐԾՆԵՐԸ Կառլոս Պետրոսյանը ԱԱՆ նախարարը գովասանքի արժանացավ նախագահ Քոչարյանի կողմից՝ «երկրի կայունությանը» նպաստելու, այլ կերպ ասած՝ ներքին թշնամու (ընդդիմության) դեմ անզիջում պայքար մղելու համար: Պարզ է, որ Քոչարյանի նման դեմոկրատի հենարանը կարող են լինել միայն ուժային կառույցները, որոնց միջոցով տեսականորեն հնարավոր է իշխանությունը պահել տասնամյակներով: Թե ինչպես են ներկա պայմաններում անտեսանելի ճակատի մարտիկները պայքարում ժողովրդի թշնամիների դեմ՝ պետական գաղտնիք է: Բայց վստահաբար կարելի է ասել, որ դա արվում է մաքուր ձեռքերով, սառը գլխով եւ կուշտ փորով: Ռուբեն Միրզախանյանը ՀՌԱԿ ատենապետը անցած շաբաթ եւս մեկ անգամ հաստատեց, որ սատարում է նախագահ Քոչարյանին եւ սրբազան պատերազմ է տանելու «նախկինների» դեմ: Ինչ խոսք, այդ հերոսամարտը ամեն մարդու բան չէ՝ մարտի են գնում միայն խիզախ հոգիները: Հիրավի, ինչպիսի՜~ քաղաքացիական արիություն է պետք՝ ուժեղի կողքին կանգնելու եւ թույլին կատաղի հարվածներ հասցնելու համար: Մուշեղ Սաղաթելյանը Հայտնի «կաստալոմը» սկսել է խոսել «Հոկտեմբերի 27»-ի իրադարձությունների մասին փոքր-ինչ ուշացումով՝ երկու տարի անց: Ցավալի է, որ նրան հետապնդում են հազար ու մի քրեական հոդվածով, բայց ոչ՝ իր «մենթական» գործունեության համար: Հավանաբար, հաշվի է առնվում, որ սադիզմը մեր իրավապահ մարմիններում (մասնավորապես՝ կալանավայրերում) ոչ սկսվել է Մուշեղ Սաղաթելյանից, ոչ էլ՝ նրանով վերջացել: Առավել ցավալի է, որ մեր գրեթե բոլոր գործիչները՝ սկսած նախագահից, վերջացրած արմատական ընդդիմադիրներով, անընդհատ ակնարկում են, թե ինչ-որ բաներ գիտեն «Հոկտեմբերի 27»-ի մասին, բայց դրա մասին կխոսեն հետո: Ե՞րբ: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել