Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՕԳՈՍՏՈՍԸ» ՊԵՆ-ԻՆ ԱՌԱՅԺՄ ԽՆԴՐՈՒՄ Է

Հոկտեմբեր 05,2001 00:00

«ՕԳՈՍՏՈՍԸ» ՊԵՆ-ԻՆ ԱՌԱՅԺՄ ԽՆԴՐՈՒՄ Է Երեկ «Օգոստոս գործակալություն» ՍՊԸ-ի նախագահ Շողեր Մաթեւոսյանը գրությամբ դիմել է պետեկամուտների նախարարի տեղակալ, Բողոքների քննության հանձնաժողովի նախագահ Մ.Եգանյանին՝ քննության առնելու գործակալությունում տեղի ունեցած ստուգումների արդյունքում կազմված ակտը: Հիշեցնենք, որ գործակալությունը այն անհիմն էր համարել եւ բողոքարկել էր դեռ հուլիսին: ՊԵՆ-ից ստացված պատասխան գրության համաձայն, «Օգոստոսի» նախագահը տեղեկացվել էր, թե գործն ուղարկվել է ՀՀ Գլխավոր դատախազություն եւ հարցի քննարկումը հետաձգվել է մինչեւ ուղարկված նյութերով վերջինիս որոշում կայացնելը: Մենք արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ Գլխավոր դատախազությունը, դեռ սեպտեմբերի 5-ին, նյութերը վերադարձրել էր ՊԵՆ՝ նրա կազմած ակտի՝ օրենքի խախտումներով եւ թերի նախապատրաստված լինելու պատճառաբանությամբ: «Սակայն, նախարարությունը, ընկերության բողոքը քննարկելու եւ որոշում կայացնելու փոխարեն, ծանուցագրերով հրավիրում է ընկերության նախկին եւ ներկա աշխատակիցներին՝ խիստ կասկածելի հիմքերով: Արդյունքում, բաց է թողնվել բողոքի քննարկման ու որոշում կայացնելու՝ օրենքով սահմանված ժամկետը, որի դեպքում, ըստ օրենքի, ընկերության բողոքում բերված փաստարկները համարվում են նախարարության կողմից ընդունված: Ակնհայտ է, որ հաշվետվություններում կեղծ տվյալներ մտցնելու փաստը, որը դատախազությունը հիմնավորված չի համարել առկա նյութերով, չէր կարող հիմնավորված համարվել ստուգողների կողմից եւ հարկային հետեւանքներ առաջացնել: Ստացվում է, որ ՀՀ ՊԵՆ-ն ընկերությանը նախ հարկային հետեւանքներ է առաջադրում, այնուհետեւ՝ փորձում հիմնավորել դրանց համար հիմք ընդունած փաստական տվյալները»,- նշված է «Օգոստոսի» նախագահ Շ.Մաթեւոսյանի՝ ՊԵՆ-ին ուղղված գրության մեջ: Ընկերության նախագահն առայժմ խնդրում է, այնուամենայնիվ, սեղմ ժամկետներում քննության առնել իր բողոքն ու համապատասխան որոշում կայացնել՝ «քանի որ բողոքի քննարկման ձգձգումը վնաս է հասցնում ընկերությանը»: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել