Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՀՐԱՎԻՐԵՆ ԱՆԿԱԽ ՄԱՍՆԱԳԵՏ

Հոկտեմբեր 04,2001 00:00

ԿՀՐԱՎԻՐԵՆ ԱՆԿԱԽ ՄԱՍՆԱԳԵՏ Այս տարվա դիմորդ Սահականուշ Մատինյանը, այդպես էլ ՀՀ նախագահից ու ԿԳ նախարարից չստանալով բավարարող պատասխան՝ ֆիզիկայի ընդունելության քննության առնչությամբ իր բողոք-դիմումներին, որոշել է դատական կարգով ապացուցել իր արդարացիությունը։ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում երեկ կայացավ առաջին նիստը։ Հիշեցնենք, որ դիմորդի եւ նրա ծնողների պնդմամբ՝ ֆիզիկայի ընդունելության առարկայական հանձնաժողովը օբյեկտիվ չի գնահատել քննական աշխատանքը։ Իսկ բողոքարկումից հետո նույնիսկ իջեցրել էր գնահատականը մեկ միավորով։ Հանրապետական ընդունող հանձնաժողովը, կրկնակի բողոքարկումից հետո, երեք միավորով բարձրացրել էր գնահատականը, սակայն դիմորդի ծնողները դա էլ իրենց դստեր աշխատանքի օբյեկտիվ գնահատականը չեն համարում։ Ոչ ճիշտ գնահատման հետեւանքով Սահականուշ Մատինյանը ընդամենը մեկ միավորով զրկվել է ԵԲՀ-ի պետպատվերով համակարգ ընդունվելու հնարավորությունից։ Իսկ վճարովի համակարգում սովորելու ֆինանսական հնարավորություն Սահականուշը չունի, քանի որ բոլորս էլ տեղյակ ենք, թե որքան բարձր է ուսման վարձը ԵԲՀ-ում։ Այժմ Սահականուշը սովորում է ԵՊՀ-ի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում։ Դատական առաջին նիստի ժամանակ ծնողները պնդեցին, որ իրենց դստեր աշխատանքը արժանի է 19 միավորի, սակայն ԿԳՆ-ի ներկայացուցիչը եւ ՀԸՀ-ի մասնագետը մնացին այն կարծիքին, որ տասնյոթ միավորն է աշխատանքի օբյեկտիվ գնահատականը։ Դատավորը դատական նիստը հետաձգեց մինչեւ հոկտեմբերի 12-ը։ Այդ ընթացքում դատավորը կհրավիրի անկախ մասնագետ ֆիզիկա առարկայից՝ քննական աշխատանքը վերանայելու եւ գնահատականի օբյեկտիվությունը որոշելու նպատակով։ Ն. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել