Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՈՎ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՈՒ ՇՈՒՏ ԿՏԱ

Հոկտեմբեր 04,2001 00:00

ՈՎ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՈՒ ՇՈՒՏ ԿՏԱ Տարբեր պայմաններով տարբեր սուբյեկտների միջեւ մասնատված Օղակաձեւ զբոսայգում, պարզվում է, դեռեւս մնացել են մասնատելու հողակտորներ։ Երեւանի քաղաքապետարանն ընտրել է դրանցից 6-ը եւ որոշել՝ այստեղ կլինեն մանկական խաղահրապարակներով փոքր սրճարաններ։ Երեկ կայացած մրցույթին ներկայացված էր 26 հայտ, որոնցից մեկը, նախավճարի կտրոն չունենալու պատճառով մրցույթից դուրս մնաց։ Ընդհանուր հաշվարկով 5547քմ տարածքի մեծ մասը գրավում էր մանկավարժական ինստիտուտից մինչեւ Գնունի փողոցի հատվածը։ Վարձակալության ժամկետը սահմանված է 25 տարի։ Մրցույթի գլխավոր պայմանը՝ ով ավելի շատ կտա եւ շուտ կտա, ինչպես նաեւ՝ ինչքան կտա «Երեւան» հիմնադրամին։ Ըստ էության, բոլոր հայտատուներն էլ մեկնարկային ամենացածր՝ 220 հազ. դրամը կրկնապատկել էին, եռապատկել եւ այլն։ Իսկ մի «լոթի» էլ առաջարկեց 1400 % հավելավճար, ինչն ապշեցրեց նույնիսկ կյանքում շատ հավելավճարներ տեսած մեր քաղաքապետին։ Բոլոր հայտատուներն էլ կառուցման համար որպես վերջին ժամկետ նախանշել էին 2002-ի ապրիլի վերջը։ Ռ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել