Լրահոս
Օրվա լրահոսը

Էշի… «պրավա՞»

Հոկտեմբեր 04,2001 00:00

Լծասայլեր՝ համարանիշերով Էշի… «պրավա՞» Պատահարների այնպիսի տեսակները, ինչպիսիք են վրաերթերը անասունների վրա, ավելի հազվադեպ են պատահում։ Այս կարգի պատահարների մի մասը կատարվում է անասուններին ուղեկցողների մեղքով, որոնք կոպտորեն խախտում են երթեւեկության կանոնների պահանջները։ Հաճախ կարելի է ականատես լինել դեպքերի, երբ դաշտային եւ լեռնային ճանապարհներին կենդանիներին թողնում են առանց հսկողության, կենդանիներին արածացնում են ճանապարհի բաժանարար գոտիների կանաչապատված մասերում։ Արեւ օրերին առանց հսկողության թողնված կենդանիները կուտակվում են երթեւեկելի մասերում։ Հաճախ անչափահաս երեխաները կենդանիներին քշում են բանուկ ճանապարհներով։ Անբավարար տեսանելիության պայմաններում վարորդները հաճախ չեն կարողանում երթեւեկել կենդանիների խիտ շարքերում։ Անուշադրության է մատնված լծասայլի, բեռնակիր, հեծկան կենդանիների, նախիրի անասնավարները։ Ճանապարհային երթեւեկության մասնակիցները, սակայն, պարտավոր են իմանալ երթեւեկության կանոնները։ Նրանք պատասխանատվություն են կրում գործող օրենսդրության համաձայն։ Ըստ այդ պահանջների, անասնասայլերը պետք է ունենան. ա) հակագլորման հենակներ, բ) արգելակ, գ) անասնասայլի վրա պետք է տեղադրված լինի սպիտակ գույնի լապտերիկ կամ երկու լուսանդրադարձիչ, հետեւից՝ կարմիր լապտերիկ կամ երկու սպիտակ լուսանդրադարձիչ։ Ըստ այդ կանոնների, թույլատրվում է երթեւեկել միայն մեկ շարքով, նրա աջ եզրից մեկ մետրից ոչ ավելի հեռավորության վրա։ Շարասյուները երթեւեկելի մասով ընթանալիս պետք է բաժանվեն խմբերի եւ յուրաքանչյուր խմբում 5-ական անասնասայլ, շարքերի միջին հեռավորությունը պետք է լինի 80-100 մետր։ Ավելի հեռանալ թույլատրվում է այն դեպքում, երբ ձախ շրջադարձ կամ հետադարձ է կատարվում։ Անասնավարը, դուրս գալով երկրորդական ճանապարհից, կենդանուն պետք է տանի սանձից բռնած։ Ընդ որում, հեծկան, բեռնակիր, նախրի անասնավար թույլատրվում է 14 տարեկանից բարձր անձանց։ Այսօր ոչ ոք չի կարող ժխտել, որ ճանապարհատրանսպորտային պատահարների քանակն ավելացել է։ Մեզ թվում է, որ հանրապետության մարզերի համապատասխան մարմինները պետք է մտածեն լծասայլի, իբրեւ տրանսպորտային միջոցի վրա համարանիշեր տեղադրելու մասին, իսկ վարորդն իր մոտ պետք է ունենա ՃԵԿ-ի փաստաթուղթ։ Այս ամենի հսկողությունը պետք է այնպես կազմակերպվի, որ ոչ մի խախտում աննկատ չմնա, որպեսզի բոլոր վարորդները հասկանան, որ երթեւեկության կանոնների խախտման յուրաքանչյուր դեպքում պատիժն անխուսափելի է։ ԳԱԼՈՒՍՏ ՆՈՒՐՈՒՄՅԱՆ վետերան ուսուցիչ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել