Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ «ՕՊԵՐԱՑԻԱՆ» ՏԱՊԱԼՎԵ՞Լ Է

Հոկտեմբեր 04,2001 00:00

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ «ՕՊԵՐԱՑԻԱՆ» ՏԱՊԱԼՎԵ՞Լ Է ՀՀ գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցվել Կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանի կողմից նախագահ Քոչարյանին եւ պաշտպանության նախարար Սարգսյանին զրպարտելու փաստի կապակցությամբ: Այդ առնչությամբ գլխավոր դատախազություն են կանչվել ոչ միայն Մ.Սաղաթելյանը, այլեւ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Ա.Բազեյանը, որը երեկ արդեն հարցաքննվել է, նույն գործով դատախազություն են կանչվել նաեւ կուսակցության վերստուգիչ հանձնաժողովի անդամ Հուսիկ Բաղդասարյանն ու քաղխորհրդի անդամ Արամ Սարգսյանը: Այս առնչությամբ կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը պարզաբանեց, թե՝ «ամիսներ առաջ կուսակցության գրասենյակ է ներկայացել ՆԳՆ տեսադաշտում գտնվող մի մարդ, որը բազմաթիվ անգամ դատված է եղել եւ ասել, թե իր կալանքն անցկացրել է «27»-ի գործով մեղադրյալների հետ նույն խցում եւ կուսակցության ղեկավար Ա.Բազեյանին տեղեկություն ունի տալու: Բնականաբար «27»-ի հարցով ցանկացած տեղեկություն հետաքրքրում է կուսակցությանը, ուստի, Բազեյանը զրուցել է այդ անձնավորության հետ, ու քանի որ ոչ ոք տեղյակ չէր, թե ով է այդ մարդը, հրավիրել է Գաղութների նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանին, որը այդ մարդուն վռնդել է գրասենյակից»: Ս.Սուրենյանցը տեսակետ հայտնեց, թե իշխանություններն իրենց գործակալին ուղարկում են կուսակցության գրասենյակ, հետո փորձում դրա հիման վրա քրեական հետապնդում իրականացնել վերջինիս անդամների ու համակիրների նկատմամբ, եւ ավելացրեց, թե կուսակցությունն, այդուհանդերձ, այդ խայծը կուլ չի տվել: «Մենք մի քանի անգամ արձանագրել ենք, որ իրավապահ մարմինները բռնության գործիք են դարձել այսօրվա իշխանությունների ձեռքին, եւ այդ դեպքը դրա վառ ապացույցն է»,- նկատեց կուսակցության ներկայացուցիչը: Ըստ նրա՝ «Իշխանությունն ուզում է իմիտացիա ստեղծել, թե «Հանրապետություն» կուսակցությունը փորձում է «27»-ը բարդել Ռ.Քոչարյանի ու Ս.Սարգսյանի վրա՝ հեղաշրջում իրականացնելու նպատակով: Իշխանություններն սկսել են այդ ոճով աշխատել, հավանաբար, չկարողանալով հակադրվել մեր հրապարակային ու քաղաքական քայլերին»: Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել