Լրահոս
Օրվա լրահոսը

ԶԻՋԵՑ ՄԻԱՅՆ ԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ

Հոկտեմբեր 03,2001 00:00

ԶԻՋԵՑ ՄԻԱՅՆ ԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը, որը վերջին շրջանում, շնորհիվ իր բարձր խաղամակարդակի, ներխուժել է մեծ ռակետի վարպետների ընտրանի, Պալերմոյում (Իտալիա) անցկացված միջազգային հեղինակավոր մրցաշարում միակը եղավ, որը խափանեց կիսաեզրափակիչը իսպանացիներով անցկացնելու բոլոր հույսերը։ $400 հազար մրցանակային ֆոնդ ունեցող այս մրցաշարի քառորդ եզրափակիչում Դավիթը 6։4, 3։6, 7։5 հաշվով պարտության մատնեց Ալբերտո Կոստային եւ կիսաեզրափակիչում միայնակ հայտնվեց Ալբերտ Պորտաս, Թոմի Ռոբերդո, Ֆելիքս Մանտիլյա իսպանական եռյակի դեմ։ Շարունակելով իր հաղթարշավը, մեր հայրենակիցը նախավերջին փուլում ստիպեց անձնատուր լինել Թոմի Ռոբրեդոյին (6։2, 7։6) ու մտավ եզրափակիչ։ Այստեղ նրա մրցակիցը լինելու էր հանրաճանաչ Ֆելիքս Մանտիլյան։ Եվ միայն վճռորոշ հանդիպումում Դավիթը 6։7, 4։6 հաշվով համառ պայքարում զիջեց ավելի փորձառու մրցակցին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել