Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԵՄ ԶԻՆԴԱՏԱԽԱԶԻ

Հոկտեմբեր 03,2001 00:00

ԸՆԴԴԵՄ ԶԻՆԴԱՏԱԽԱԶԻ «Ջհանգիրյանը հանցագործ է», «Ջհանգիրյանի նկատմամբ քրգործ հարուցել», «Պաշտոնանկ անել Ջհանգիրյանին» կարգախոսներով երեկ ԱԺ մուտքի մոտ նստացույց էին հայտարարել նախկին զինծառայողների ծնողները։ Նրանց մեջ էին Սուրեն Գրիգորյանի, Միշա Հարությունյանի, Սամվել Բաղդասարյանի, Սուրեն Հովնիկյանի, Արմենակ Հարությունյանի, Երջանիկ Սարգսյանի, Արթուր Մկրտչյանի հայրերը եւ Կարեն Ասլոյանի մայրը՝ Լյուդմիլա Գրիգորյանը, Գրիգոր Գրիգորյանի մայրը՝ Շողիկ Գրիգորյանը։ Նրանք պահանջում էին, որպեսզի իրենց հետ հանդիպեն ԱԺ փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը, ԱԺ պատգամավորներ Վահան Հովհաննիսյանն ու Հայկ Բաբուխանյանը։ Նրանք հայտնեցին, որ իրենց արդեն մոտեցել է ԱԺ ներքին գործերի եւ պաշտպանության հարցերով հանձնաժողովի փորձագետը եւ հայտնել, որ Վ. Հովհաննիսյանը քաղաքից բացակայում է։ Ծնողներն ասացին նաեւ, որ «իրենք ավտոնոմ» միություն են եւ իրենց բարձրացրած խնդիրը կապ չունի որեւէ այլ խնդրի հետ։ Նրանք բողոքարկում են իրենց որդիների դատավճիռները եւ բողոքում զինդատախազության ու նրա քննիչների գործողությունների դեմ։ Նստացույցը տեղի է ունենում ԱԺ նիստերի գումարման օրը։ Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել