Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԱՆԿԱՐԾԱՄԱՀ Է ԵՂԵԼ

Հոկտեմբեր 02,2001 00:00

ՀԱՆԿԱՐԾԱՄԱՀ Է ԵՂԵԼ «Հոկտեմբերի 27» քրգործի դատաքննությունը երեկ ընդմիջվեց։ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատավոր Սամվել Ուզունյանը հրապարակեց Հայաստանի փաստաբանների միության գրությունը, որով հայտնվում էր, որ սեպտեմբերի 29-ին իր տանը հանկարծամահ է եղել փաստաբան Արտավազդ Կարապետյանը։ Ինչպես տեղյակ եք, նա պետպատվերով իրականացնում էր ամբաստանյալ Նաիրի Հունանյանի պաշտպանությունը։ Փաստաբանների միությունը տեղյակ էր պահել դատարանին նաեւ, որ ամբաստանյալը կապահովվի պաշտպանով։ Ամբաստանյալը այս կապակցությամբ հայտնեց, թե «համաձայն է ունենալ պետպատվերով պաշտպան»։ Դատարանը կարող էր մեկ րոպե լռությամբ հարգել փաստաբան Ա. Կարապետյանի հիշատակը։ Սակայն… չարվեց այդ։ Ստացվեց, որ Ա. Կարապետյանի հետ վերջին զրուցակիցը ես եղա։ Նույնիսկ՝ լուսանկարողը։ Ինձ ասաց, որ մի զինվորի հարցով հոկտեմբերի 2-ին վերաքննիչ դատարանում ծանր դատ ունի։ Նշենք, որ Արտավազդ Կարապետյանը ներգրավվել էր «Հոկտեմբերի 27» քրեական գործի դատաքննությանը այս տարվա ապրիլի 19-ից։ Նա ծնվել է 1940թ. հոկտեմբերի 1-ին, ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։ Աշխատել է Աշոցքի կուսշրջկոմի հրահանգիչ, Գյումրիում դատախազի ավագ օգնական, ապա ժողդատավոր եւ 1997-ից զբաղվում էր փաստաբանական գործունեությամբ։ ՀՀ փաստաբանների միությունը «Առավոտի» միջոցով իր ցավակցությունն է հայտնում Ա. Կարապետյանի ընտանիքին։ Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել