Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Չնչին բացառություններով, ցանկացած ամուսնալուծություն ողբերգություն է: Դա առավել խոր ողբերգություն է,

Հոկտեմբեր 02,2001 00:00

Դու տղամարդ ես. ենթակա ես գնդակահարության Չնչին բացառություններով, ցանկացած ամուսնալուծություն ողբերգություն է: Դա առավել խոր ողբերգություն է, երբ քայքայվող ընտանիքում առկա են երեխաներ, որոնք, ցավոք, անգիտակից ծնողների կողմից հաճախ են դառնում շահարկման առարկա: Օրեցօր բարոյազրկվող մեր հասարակությունն անտարբերությամբ նայելով ամուսնալուծություններին, երեխաների ապրումներին ու ճակատագրերին՝ սակայն զարմանալի հետեւողականությամբ թշնամաբար է վերաբերվում ՀԱՅՐ գաղափարին, հորը, տղամարդուն՝ նման պարագաներում առնվազն հանցագործ դիտարկելով նրան: Այս «գործում» իրենց բացասական դերն ունեն դատական իշխանությունները եւ երեխաների դաստիարակության հետ կապված վեճերի լուծմանը օրենքով պարտադիր մասնակից խնամակալության եւ հոգաբարձության մարմինները, որոնք մեղմելու փոխարեն ամուսնալուծության հետեւանքով երեխաներին հասցվող ցավը՝ իրենց կանխակալ կեցվածքով եւ հակաօրինական որոշումներով ավելի են խորացնում այն՝ հիմնականում ցնդաբանության հասցնելով իրենց եզրակացություններն ու վճիռները: Մինչդեռ որքա՜ն ընտանիքներ կխուսափեին ամուսնալուծության զզվելի ախտից, եթե կանայք համոզված չլինեին, որ ամուսնալուծությունից հետո երեխաներն իրենց են «մնալու»: Ժողովրդի մեջ իշխող եւ ամուսնալուծության հետ կապ չունեցող այն մոլորությունը, որ մորից երեխա «վերցնում» են միայն այն դեպքում, երբ մայրն անբարոյական է կամ թմրամոլ, հարբեցող՝ նույնությամբ պտտվում է խնամակալության եւ հոգաբարձության մարմիններում եւ դատարաններում: Եվ եթե օրենքի իմացությունն ու վերլուծելու կարողությունը ժողովրդին ցավալիորեն հասու չեն, ապա նույնը աններելի է վերոնշյալ ինստիտուտների համար: Ամուսնալուծությունը չի ենթադրում երեխային ոչ «հանձնել» եւ ոչ էլ «վերցնել»: Ծնողների ու երեխաների իրավահարաբերությունները կարգավորող ՀՀ Ամուսնության եւ ընտանիքի օրենսգրքի 62-րդ հոդվածը սահմանում է թե՛ ամուսնության մեջ գտնվող, թե՛ ամուսնալուծված ծնողների իրավահավասարությունը իրենց զավակների նկատմամբ, իսկ 65-րդը ասում է (անկախ ամուսնալուծությունից, ի դեպ), որ երեխայից անջատ ապրող ծնողը ոչ միայն իրավունք ունի շփվելու երեխայի հետ, այլեւ պարտավոր է մասնակցել նրա դաստիարակությանը: Երեխայի հետ ապրող ծնողն էլ, իր հերթին, իրավունք չունի խոչընդոտել մյուս ծնողին շփվելու երեխայի հետ եւ զբաղվելու նրա դաստիարակությամբ: Եվ չկա ժամային ոչ մի սահմանափակում եւ ասված չէ, որ այս դեպքում երեխան անպայման մոր մոտ է, եւ անջատ ապրողն էլ հայրն է: Մի պարզաբանում եւս. օրենսգրքում ընդհանրապես բացակայում է «խնամք» բառը, իսկ «տեսակցությունը»՝ որպես իրավաբանական հասկացություն, թույլատրվում է կիրառել միայն ծնողական իրավունքից զրկված ծնողի նկատմամբ (հոդված 73): Ու չնայած սրան, խնամակալության եւ հոգաբարձության մարմիններն ու դատարաններն անանցանելի ու անբացատրելի համառությամբ կառչած են անհայտ տեղից պեղված ու այդպես էլ չմեկնաբանված «խնամք» բառից եւ վերոնշյալ «տեսակցություն» հասկացությունից եւ խուսափում են օրենսգրքային հստակ ձեւակերպումներից: Մինչ այս դատապտույտի մեջ ընկնելս, ես կարծում էի, որ անկախ օրենքի իմացությունիցս, ես պաշտպանված եմ օրենքով, եւ, որ դատավորներն անկախ են ու ենթարկվում են միայն օրենքին: Եվ եթե անում էլ են ինչ-ինչ (մեղմ ասած) խարդախություններ՝ ապա օրենքի շրջանակներում: Բայց բանից պարզվեց, որ չարածս «գործով» ես կարող եմ դառնալ «գործով պատասխանող» ու հակառակ կամքիս՝ եւ՛ կորցնել ընտանիքս, եւ՛ չտեսնել երեխաներիս, եւ՛ զրկվել տնիցս: ՏԻԳՐԱՆ ՄՈՍԻՆԵԱՆ Շարունակելի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել