ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԴԱԺԱՆ 18 ԺԱՄԵՐԸ Ո՞ւմ հրահանգով է հոկտեմբերի 27172ի գիշերը «Ալֆա» ջոկատը ժամանել Երեւան. ի՞նչ է տեղի ունեցել նույն գիշեր խորհրդարանում, ով՝ ինչպես է իրեն դրսեւորել, ի՞նչ է ասել եւ արել։ Այս եւ որոշ այլ հարցերի պատասխանները փորձենք գտնել նաեւ ռազմական ոստիկանության պետ, գեներալ172մայոր Վլադիմիր Գասպարյանի հետ զրույցում։ Պրն Գասպարյանն առաջինն է իր աշխատակիցների հետ հասել խորհրդարան եւ, փաստորեն, ամբողջ գիշեր աշխատել այնտեղ։ Նախագահ Ռ. Քոչարյանի եւ Ն. Հունանյանի հանդիպմանը եւս, կարելի է ասել, մասնակցել է։ Հոկտեմբերի 27172ի երեկոյան, երբ պատանդներից եւ ոճրագործներից բացի, խորհրդարանի շենքում էին գտնվում նախագահը, Գագիկ Հարությունյանը, Վլադիմիր Գասպարյանը եւ էլի մի քանիսը, եւ մտածվել է, թե ինչ արվի, ըստ Վլ. Գասպարյանի. «Զանգահարեց Ռուսաստանի դեսպանը։ Կանգնած էինք ես եւ Գագիկ Հարությունյանը։ Մեր գործընթացն արդեն գնում էր։ Դա մոտավորապես ժամը 2017221172ի սահմաններում էր։ Արդեն կապը դահլիճի հետ կար, մենք զգում էինք, որ մարտավարությունը ճիշտ է ընտրված։ Ոճրագործներն արդեն դեղ են ուզում, ջուր, սննդամթերք։ Շփումը կա, արդեն թողնում են, որ դիակները տանենք։ Բայց, այնուամենայնիվ, վախ կար։ Դժվար է ասել, մտքներով ինչ կանցնի։ Այդքան դիակ, արյուն։ Լավ, հանգստացել են, բայց ի՞նչ իմանաս, կարող է էլի տաքանան, պրովոկացիա լինի։ Բայց, զգացվում է, որ հոգեբանորեն մերոնք էլ են արդեն իրենց տիրապետում եւ ոճրագործներն էլ կարծես հանգիստ են»։ «Ալֆա» ջոկատի մասին մանրամասները վերհիշելով, պրն Գասպարյանն ասաց. «Այսպես եղավ, սենյակում նստած էինք, եկան ասացին՝ ՌԴ դեսպանն է կապվել չգիտեմ ում հետ, հարցնում է՝ ո՞նց կապվի նախագահին։ Մենք տվեցինք Կարեն Սերոբիչի սենյակի հեռախոսահամարը (մենք այդ սենյակում էինք)։ Ռուսաստանի դեսպանը զանգեց… Դե, չենք լսում, թե նա ինչ է ասում, բայց Քոչարյանի ձայնը լսում էինք։ Ասում էր՝ «դե, ոչ, չեմ կարծում, լավ, կարելի՞ է մենք խորհրդակցենք, կողմնորոշվենք»։ Հետո շրջվեց՝ ինձ ասաց. «Ռուսաստանի դեսպանն է, ասում է, իրենք պատրաստ են «Ալֆա» ջոկատ ուղարկել մեզ օգնելու համար, բայց երեւի իմաստ չունի»։ Ես էլ ասացի՝ չէ, երեւի թե իմաստ ունի։ Քանի որ չգիտենք, թե հետագայում ինչ կլինի, հիմա եթե հանգիստ են, ապա ընթացքում կարող է իրավիճակը փոխվել, իսկ «Ալֆան» ունի լավ տեխնիկական միջոցներ եւ մասնագետներ, ուստի կարող է պետք լինի, հիմա եթե նորմալ ընթանա՝ ավելի լավ, միեւնույն է՝ 51726 ժամից հազիվ կարողանան գալ։ Նախագահն ասաց՝ «լավ, դեսպանը նորից պետք է զանգի՝ կասեմ, որ մեզ գրոհայիններ պետք չեն, այլ անհրաժեշտ տեխնիկա՝ իր մասնագետներով»։ ՌԴ դեսպանի երկրորդ զանգից հետո նախագահն այդպես էլ նրան փոխանցեց։ Այդ ընթացքում շարունակվում էին բանակցությունները ահաբեկիչների հետ, որը վարում էր ԱԱ փոխնախարար Գ. Գրիգորյանը։ Ըստ պայմանավորվածության, արդեն դիակները հանվել էին դահլիճից եւ տեղափոխվել հիվանդանոց ու մշակվում էր նախագահի եւ Նաիրի Հունանյանի հանդիպումը։ Անցել էր 41725 ժամ ու «Ալֆայի» մասին մոռացել էինք եւ, քանի որ բանակցություններն ընթանում էին նորմալ հունով, չէինք կասկածում, որ կարող ենք ահաբեկիչներին զինաթափել առանց բարդությունների եւ ուժային մեթոդների։ Այնուհետեւ նախագահն ինձ կանչեց եւ ասաց, որ ինքը պաշտպանության նախարարին չի կարողանում գտնել, իսկ «Ալֆա» խումբը մոտ 1 ժամից վայրէջք է կատարելու։ Ուստի հանձնարարեց գտնել նախարարին, որպեսզի լուծի նրանց դիմավորելու եւ տեղավորելու հարցերը։ Ես մի քանի զանգով նախարարին չգտա եւ հանձնարարեցի իմ տեղակալին՝ գտնել նախարարին, գնալ օդանավակայան, կազմակերպել «Ալֆա» խմբի դիմավորումն ու հանգրվանումը։ Հետո տեղի ունեցավ հանդիպումը նախագահի եւ Նաիրի Հունանյանի միջեւ։ Եվ երբ այն ավարտվեց, զանգահարեց տեղակալս ու ասաց, որ «Ալֆային» դիմավորել ու տեղավորել է ռազմական ոստիկանությունում եւ հիմա, նախարարի կարգադրությամբ, «Ալֆայի» երկու ղեկավարների հետ գնում է նախարարություն։ Ես էլ այդ մասին զեկուցեցի նախագահին։ Ահա ամբողջ պատմությունը «Ալֆայի» մասին։ Իսկ ձեր մյուս հարցերի շուրջ, թե ով ինչպես է իրեն պահել, ով է այնտեղ գտնվել եւ ընդհանրապես չի գտնվել, ով ինչ պահվածք է ունեցել, ես խոսել չեմ ցանկանում։ Այսքան ժամանակ չեմ խոսել, որովհետեւ նախաքննության եւ դատավարության ընթացքում չեմ կամեցել հասարակության ուշադրությունը շեղել որոշ մարդկանց պահվածքների ու կեցվածքների վրա։ Ուղղակի անտանելի է, երբ այս ընթացքում հեռուստատեսությամբ եւ լրատվամիջոցներով զանազան վախեցած կամ այդ պահին անհետ կորած մարդիկ այնպիսի տպավորիչ տեսքով հերոսի կեցվածք են ընդունում, որ ինձ թվում է, թե ես այնտեղ չեմ եղել։ Սակայն ես երբեւիցե կխոսեմ այդ մասին, քանի որ հասարակությունը պետք է իմանա ճշմարտությունը՝ այդ դաժան 18 ժամերի մասին։ Իսկ «Ալֆա» խմբի մասին խոսելը, ըստ էության, ոչ մի անձի հետ չի կապվում։ Այն բացառապես կապված է փաստի հետ, դրա համար էլ խոսեցի։ Իսկ մյուս հարցերին կպատասխանեմ հետո, երբ գա ժամանակը, եւ հենց կխոսվի փաստերով եւ ապացույցներով, որ ոչ մեկը չկարողանա աղավաղել։ Կխոսվի ե՛ւ պահվածքի, ե՛ւ արածի ու չարածի, պաշտոններ ուզելու, փախնելու, ստելու, քծնելու փաստերը եւ…»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ