Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԷՍ ԷԼ «ՆԻ՞ԽՏ…»

Սեպտեմբեր 29,2001 00:00

ԷՍ ԷԼ «ՆԻ՞ԽՏ…» Հոկտեմբերի կեսերին Երեւան կժամանեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետները, որպեսզի հավանություն տան (կամ՝ չտան) կազմակերպության հովանավորությամբ իրականացվելիք նոր ծրագրին։ Խոսքը վերաբերում է հաշմանդամներին եւ գործազուրկներին բարձր տեխնոլոգիաների ուսուցմանը, ինչի համար նախատեսվում է 2002-ից սկսած բացել 20 կենտրոն՝ հանրապետության ողջ տարածքում։ Ծրագիրը կիրականացնի Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հենակետ «Ինֆորմատիկա» կրթահամալիրն իր մասնագետներով։ 7 մլն դոլարի ներդրումով այս ծրագրին մեր կառավարությունն արդեն հավանություն տվել է, իր վրա վերցնելով գործազուրկ եւ հաշմանդամ քաղաքացիների ուսուցման վարձի, ինչպես նաեւ առաջին ցուցադրական կենտրոնի պատրաստման (շենք, կահավորում, համակարգիչներ) հոգսը։ Պայմանի առաջին մասի ճակատագիրը դեռ պարզ չէ, բայց երկրորդ մասն արդեն իսկ իրականացվում է՝ առանց կառավարության մասնակցության, այն է՝ որպեսզի չձախողվի երկրին անհրաժեշտ այս ծրագրի ներդրումը, «Ինֆորմատիկա» կրթահամալիրն արդեն սկսել եւ ավարտում է ցուցադրական կենտրոնի պատրաստումը, առանց կառավարության հատկացնելիք 20 հազար դոլարի։ Դա դեռ ոչինչ, բա որ մեր կառավարությունը «փիս» սովորի ու հետո էլ հրաժարվի ուսուցման վճարի՞ց… Դրա դառը փորձն էլ կա. այս տարի գործազուրկների վերապատրաստմանը հատկացված 35 հազար դոլարը դեռ ճանապարհին է ու պոչն էլ չի երեւում։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել