Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄՆԱՑԵԼ ԵՆՔ ՓՈՂՈՑՈՒՄ

Սեպտեմբեր 28,2001 00:00

ՄՆԱՑԵԼ ԵՆՔ ՓՈՂՈՑՈՒՄ Հարգելի «Առավոտ», երկրորդ անգամ եմ դիմում ձեզ, խնդրելով ձեր թերթի միջոցով պարզաբանել, թե ինչու ինձ եւ իմ փոքրիկ՝ 8 տարեկան աղջկան, Քաշաթաղ գյուղից անօրինական, առանց դատարանի որոշման, առանց մեր ներկայության դուրս են գցել փողոց եւ տունը տվել ուրիշի։ Այս տարվա մայիսի 6-ին նամակով դիմել եմ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանին եւ ԼՂՀ գլխավոր դատախազին։ Նամակ եմ ուղարկել Քաշաթաղի դատախազ Խաչատրյանին։ Ստիպված եմ եղել հուլիսի 27-ին դիմել ՀՀ ԱԺ նախագահ Ա. Խաչատրյանին։ Վերջիններս էլ նամակս ուղարկել են ՀՀ գլխավոր դատախազին, սակայն ոչ մի պատասխան չեմ ստացել։ Երկու օր հետո դիմել եմ, այսպես կոչված, Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Պ. Հայրիկյանին. նրանից էլ ոչ մի պատասխան չեմ ստացել։ Օգոստոսի 4-ին անձամբ դիմել եմ արդարադատության նախարարին. նրանից էլ ոչ մի պատասխան։ Օգոստոսի 10-ին դիմել եմ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին։ Մեկ խաչ տվեցին աղջկաս եւ՝ ոչ մի պատասխան։ Օգոստոսի 12-ին դիմել եմ ՍԴ նախագահ Գ. Հարությունյանին, նա էլ պատասխանեց, որ ինքն իրավասու չէ, բայց կաշխատի խոսել Քաշաթաղի վարչակազմի ղեկավարի հետ։ Խնդրում եմ ձեր թերթի միջոցով պարզաբանել այս անարդարությունը։ Մնացել ենք փողոցում՝ անօթեւան, անաշխատանք։ ԱԼԲԵՐՏ ԱՎԵՏԻՍՅԱՆ Քաշաթաղի առաջին բնակիչ, ազատամարտիկ, հաշմանդամ Քաշաթաղի վարչակազմի ղեկավար Ա. Հակոբյանը «Առավոտի» առաջին հրապարակումից հետո մեզ խոստացավ երկու օրվա ընթացքում պաշտոնապես պատասխանել։ Սպասում ենք։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել