Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՍՊԻԴ… Լ ԹԿԽՀձթ ծժթԿ

Սեպտեմբեր 28,2001 00:00

ՍՊԻԴ… Լ ԹԿԽՀձթ ծժթԿ ՍՊԻԴ-ով վարակված դոնորական արյան անհետացումը՝ մասնավորապես, արյան փոխներարկման ոլորտի անմխիթար վիճակը՝ ընդհանրապես, պատճառ (կամ առիթ) դարձան Արյունաբանության ինստիտուտի տնօրենին զբաղեցրած պաշտոնից հեռացնելու համար։ ՀՀ առողջապահության փոխնախարար Հայկ Դարբինյանից տեղեկացանք, որ ինստիտուտի նոր տնօրեն արդեն նշանակվել է՝ Սմբատ Դաղբաշյանը, բժշկական գիտությունների թեկնածու, որը մինչ այդ 8-րդ հիվանդանոցի տնօրենի տեղակալն էր։ Պրն Դարբինյանից ճշտեցինք նաեւ քաղաքում շրջանառվող լուրերը ՍՊԻԴ-ի կենտրոնի մասին։ Պարզվեց, որ այն իսկապես միանում է մաշկաբանության եւ սեռավարակների կենտրոնին։ Կտեղափոխվի ՍՊԻԴ-ի կենտրոնը, քանի որ Մաշկաբանության կենտրոնի լաբորատոր պայմաններն, ըստ պրն Դարբինյանի, շատ ավելի լավն են։ Բացի այդ, կա նաեւ նեղ մասնագետների խնդիր։ Միացման պատճառներից է նաեւ այն, որ ՍՊԻԴ-ն էլ հենց սեռավարակ հիվանդություն է։ Հ. Դարբինյանը հայտնեց, որ բացի ԱՊՀ երկրներից, արտասահմանում ՍՊԻԴ-ի եւ սեռավարակների կենտրոններն ամենուրեք միասին են։ Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել