Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շարունակվում է Երեւանի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում սեպտեմբերի 23-ին մեկնարկած «Hildegard Pabeli

Սեպտեմբեր 28,2001 00:00

Մրցում են ջութակահարները Շարունակվում է Երեւանի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում սեպտեմբերի 23-ին մեկնարկած «Hildegard Pabelick-Jentsch Preis» երկրորդ միջազգային երաժշտական մրցույթը։ Դեռ 2000 թ. Երեւանում մեծ հաջողությամբ անցած երգիչների առաջին միջազգային մրցույթից հետո, այս տարի կազմակերպվեց ջութակահարների մրցույթ, որը նույնպես, ինչպես անցած տարի, նվիրվում է երգչուհի Հիլդեգարդ Փաբելիքի եւ նրա ամուսին Քլեմենս Փաբելիքի հիշատակին։ Այն անցկացվում է ՀՀ առաջին տիկին Բելլա Քոչարյանի հովանավորությամբ։ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Արմեն Սմբատյանը մեզ տեղեկացրեց հետեւյալը. «Երկրորդ տարին անընդմեջ Գերմանիայից Օստրովիչ ընտանիքների նախաձեռնությամբ եւ ի շնորհիվ նրա ջանքերի, անց է կացվում երաժշտական այս հիանալի տոնը։ Քարսթեն, Բրիգիթ եւ Ալեքսանդրա Օստրովիչ անունների կողքին կա իրենց կողմից ստեղծված «Արվեստի բարեկամներ» միության անունը, որը հանդիսանում է մրցույթի հովանավորը։ Մրցույթի կազմակերպիչ է հանդիսանում նաեւ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան»։ Ժյուրիի կազմում են Խորվաթիայի երաժշտական ակադեմիայի ռեկտոր Ինո Միրկովիչը, Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր Սերգեյ Կրավչենկոն, Երեւանի պետական կոնսերվատորիայի պրոռեկտոր Հենրիկ Սմբատյանը, Թոմաս Բեկմանը (Գերմանիա), Հերալդ Ֆաուտը (Գերմանիա), Երեւանի կոնսերվատորիայի նվագախմբային ֆակուլտետի դեկան Էդվարդ Թադեւոսյանը, Կայոկո Մացուշիտո-Բեկմանը (Ճապոնիա)։ Մրցույթն անց է կացվում տարիքային երեք կատեգորիաներով՝ առաջին կատեգորիա՝ 10-13 տարեկան, երկրորդ կատեգորիա՝ 14-17 եւ երրորդ կատեգորիա՝ 18-27 տարեկան։ Դրամական մրցանակները սահմանված են հետեւյալ կարգով՝ կատեգորիա 1-ին՝ 500-1000 գերմանական մարկ, կատեգորիա 2-րդ՝ 1000-3000 մարկ եւ կատեգորիա 3-րդ՝ 3000-10000 մարկ։ Մրցույթին մասնակցում են ջութակահարներ Ֆրանսիայից, Խորվաթիայից, Գերմանիայից, Չինաստանից, Հարավսլավիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Հայաստանից։ Մեզ տված կարճ հարցազրույցում ժյուրիի նախագահ Քարսթեն Օստրովիչն ասաց. «Այս մրցույթին մասնակցելով, փաստորեն, մենք մեր մասնակցությունն ենք բերում Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակին։ Աշխարհի առաջին քրիստոնեական պետության հանդեպ սա մեր հարգանքի տուրքի արտահայտությունն է։ Մրցույթը մնում է մրցույթ։ Ես կցանկանայի, որ հասնեինք նոր տաղանդների բացահայտմանն ու աշխարհի երիտասարդ արվեստագետների միջեւ կապերի ամրապնդմանը, որ այստեղ ներկայացվող կատարումները ճանապարհ հարթեին դեպի մասնակիցների ու ունկնդիրների սրտերը եւ մեծ ուրախություն պատճառեին բոլորիս։ Համոզված եմ, որ կհաղթեն բարձրարվեստ երաժշտությունն ու բարձրակարգ կատարողը։ Հիշենք, Բեթհովենն ասել է. «Երաժշտությունն առավել բարձր հայտնություն է, քան իմաստնությունն ու փիլիսոփայությունը»։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել