Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ ԵՎ ԴԵՄՈԿՐԱՏԻԱ

Սեպտեմբեր 27,2001 00:00

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ ԵՎ ԴԵՄՈԿՐԱՏԻԱ Երեւանի պոլիկլինիկաների բժիշկները «Առավոտին» հայտնել էին, որ 2000թ. մարտ-դեկտեմբեր եւ ընթացիկ տարվա ապրիլ ամսից հետո ընկած ժամանակահատվածի աշխատավարձը մինչեւ հիմա չեն ստացել՝ «չնայած վարչապետի եւ կառավարության համապատասխան պաշտոնյաների հավաստիացումներին»։ Նրանք գրում են նաեւ, որ Անկախության տոնի կապակցությամբ իրենց խոստացել էին վճարել գոնե մեկ ամսվա աշխատավարձ, բայց այդ խոստումն էլ չկատարեցին։ «Մենք հետաքրքրվել եւ պարզել ենք, որ դրա համար նախատեսված գումարը գանձապետարանից դուրս է բերվել սեպտեմբերի 13-14-ին։ Ո՞ւր անհայտացան այդ գումարները»,- հարցնում են բժիշկները։ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության Արտաքին կապերի եւ լրատվության վարչության պետ Վահագն Մովսեսյանից արդեն մենք հետաքրքրվեցինք եւ պարզեցինք, որ այդ նպատակով գանձապետարանից գումարներ դուրս չեն բերվել։ «Դա կլինի սեպտեմբերի վերջին»,- հավաստիացնում է պրն Մովսեսյանը։ Վերջում եւս մեջբերենք 23 բժիշկների ստորագրությամբ նամակի եզրահանգումը. «Անկախություն» եւ «ժողովրդավարություն» բառերի արժեզրկումը մեծապես պայմանավորված է իր քաղաքացու նկատմամբ նման արհամարհական ու խտրական պետական քաղաքականություն վարող իշխանությունների գործունեությունից (անգործությունից)»։ Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել