Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՍԿԱՊԵ՞Ս ԵՆ ՔՆՆԵԼՈՒ

Սեպտեմբեր 27,2001 00:00

ԻՍԿԱՊԵ՞Ս ԵՆ ՔՆՆԵԼՈՒ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանձնարարել է ժամանակավորապես կասեցնել անվտանգության ծառայության այն աշխատակիցների աշխատանքը, ովքեր ուղեկցել են իրեն «Առագաստ» սրճարանում: Ինչպես հաղորդեցին ՀՀ նախագահի մամլո ծառայությունում, հանձնարարությունը հաջորդել է Վրաստանի 43-ամյա բնակիչ Պողոս Պողոսյանի սպանությանը նախագահի թիկնապահների մեղսակցության մասին մամուլում հայտնված հաղորդումներին: Երեկ կայացած խորհրդակցության ժամանակ Ռոբերտ Քոչարյանը հանրապետության ներքին գործերի նախարարին եւ գլխավոր դատախազին հանձնարարել է ակտիվացնել նախաքննության ընթացքը՝ ապահովելով ամենայն անաչառություն: Սեպտեմբերի լույս 25-ի կեսգիշերին «Առագաստ» սրճարանի զուգարանում հայտնաբերվել է ոտքի եւ գլխի շրջանում քերծվածքներով տղամարդու դիակ: Մի շարք հայկական ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն, Պողոսյանը մինչեւ մահ ծեծի է ենթարկվել նախագահի պահակախմբի կողմից: Միջադեպի պատճառ են հանդիսացել Ռոբերտ Քոչարյանի հասցեին հարբած Պողոսյանի անցենզուր արտահայտությունները: ԱՐՄԻՆՖՈ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել