Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԸ ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄ Է ԳՐԵԼ

Սեպտեմբեր 26,2001 00:00

ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԸ ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄ Է ԳՐԵԼ Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանին է հայցադիմումով դիմել ՆԳՆ ՔՊԻ վարչության թիվ 15 ՈՒԱՀ դատապարտյալ Սերյոժա Պարգեւի Պողոսյանը։ Վերջինս պահանջում է չեղյալ համարել ՔՊԻ վարչության պետի 2001 թ. փետրվարի 8-ի հրամանը։ Ըստ այդ հրամանի, բոլոր կալանավայրերում, այդ թվում նաեւ թիվ 15 ՈՒԱՀ-ում, արգելվել է չեփած մթերքների, մակարոնեղենի, ձավարեղենի, կարտոֆիլի, վերմիշելի ընդունումը։ Դատապարտյալ-«հայցվորը» դիմել էր նաեւ ՀՀ գլխավոր դատախազ Ա. Թամազյանին՝ վերոնշյալ հրամանի առիթով, սակայն գրավոր պատասխանել էին նրան, որ «հրամանը չեղյալ համարելու հիմքեր չկան»։ Յուրաքանչյուր դատապարտյալ, ըստ «հայցվորի», իրավունք ունի ամսական ստանալ 30-50 կիլոգրամ հանձնուք։ Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հունվարի 22-ի որոշման էլ, ճանաչվում է յուրաքանչյուր մարդու «ապահով եւ սննդարար մթերքի ձեռքբերման հնարավորության իրավունքը», որը մարդու բավարար սնունդ ստանալու հիմնարար իրավունքն է, ինչպես այս դատապարտյալի, այնպես էլ չդատապարտյալների։ Սակայն նախադեպը չունեցող այս հայցադիմումին դատարանը մինչեւ օրս չի պատասխանել. ընդունվե՞լ է վարույթ, թե՞ ոչ։ Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել