Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԵԿՏՈՐԻՆ ԱՌԱՋԱՐԿՎԵԼ Է ՄՏԱԾԵԼ

Սեպտեմբեր 25,2001 00:00

ՌԵԿՏՈՐԻՆ ԱՌԱՋԱՐԿՎԵԼ Է ՄՏԱԾԵԼ Դեռեւս տարեսկզբին ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական գործ էր հարուցել Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի հասարակագիտական մասնագիտությունների ֆակուլտետի գործունեության օրինախախտումների առնչությամբ։ Վերջերս նաեւ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության Վերահսկողության վարչությունն է խախտումներ արձանագրել բուհի ֆինանսատնտեսական գործունեության մեջ եւ, այս առնչությամբ եւս, ըստ մեր տեղեկությունների, քրեական գործ է հարուցվել։ Կրթության եւ գիտության նախարարության կոլեգիայի վերջին նիստի ժամանակ քննարկվել են ֆիննախի Վերահսկողության վարչության այդ ստուգման արդյունքները։ Հաշվի առնելով, որ բուհում նման օրինախախտումներ են արձանագրվում, մանկավարժական համալսարանի վարկն անընդհատ ընկնում է, ինչը նաեւ ոչ ճիշտ ղեկավարման արդյունք է, ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանը կոլեգիայի նիստի ժամանակ նույնիսկ առաջարկել է բուհի ռեկտորին, որ մտածի այդ պաշտոնում իր աշխատանքը շարունակելու նպատակահարմարության մասին։ Ռեկտոր Միսակ Դավթյանն առայժմ չի արձագանքել այս առաջարկին։ Ն. Հ. Իրավախախտումների մասին՝ վաղվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել