Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Այս տարի եւս, հսկայական գումարներով, իբրեւ լրացված ու թարմացված, բայց իրականում՝ միայն կազմի գույնն

Սեպտեմբեր 21,2001 00:00

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ «ՉԼՈՒՍԱՎՈՐԵՑԻՆ» Այս տարի եւս, հսկայական գումարներով, իբրեւ լրացված ու թարմացված, բայց իրականում՝ միայն կազմի գույնն ու վրայի պատկերները փոխված դասագրքեր «հրամցվեցին» աշակերտներին։ Իհարկե, չենք ժխտում, որ դրանց մեջ կան նաեւ ամբողջովին փոխված դասագրքեր, որոնք էապես տարբերվում են առարկայի, չգիտես ինչու, դեռեւս անփոփոխ մնացած ծրագրերից։ Այս նպատակով էլ Երեւանի թիվ 20 դպրոցում հավաքել էին քաղաքի հայոց լեզվի ու գրականության ուսուցիչներին՝ առարկաների ծրագրերի հնարավոր փոփոխություններին ծանոթացնելու համար։ Սակայն, ԿԳ նախարարության «բազմազբաղ» ներկայացուցիչը, ում շուրջ 30 րոպե սրտատրոփ սպասում էին հենց տարեսկզբին ստուգումներից արդեն ահաբեկված ուսուցիչները, այդպես էլ չբարեհաճեց ժամանել։ Ի դեպ, հավաքվածները մինչեւ վերջ էլ չկարողացան պարզել, թե ինչ էր այն մարդու անունը, որ պետք է գար իրենց «լուսավորելու»։ Քաղաքապետարանի Կրթության վարչության աշխատակիցը՝ հայոց լեզվի եւ գրականության հարցերի համակարգող Հ. Պետրոսյանը, ուսուցիչներին ճարահատյալ խորհուրդ տվեց այս անգամ էլ գնալ վաղուց տրորված արահետով, այն է՝ կրկին ինքնուրույն գլուխ հանել փոփոխված դասագրքերից ու դրանց չհամապատասխանող հակասական ծրագրերից։ Հետաքրքիրն այն է, որ բացի ծրագրամեթոդական կարեւոր հարցերից, ԿԳ նախարարության տեսուչների «թանկ» ժամանակը, այնուամենայնիվ, «զոհաբերվում» է միայն դպրոցներում ստուգումներ անցկացնելու ու, ասենք, երրորդ-չորրորդական նշանակության ինչ-ինչ արձանագրություններ քրքրելու համար։ ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել