Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՋԵՎԱՆԸ՝ ՀԱՍԿԱՑԱՆՔ, ԲԱ ՄՅՈՒՍՆԵ՞ՐԸ

Սեպտեմբեր 21,2001 00:00

ԻՋԵՎԱՆԸ՝ ՀԱՍԿԱՑԱՆՔ, ԲԱ ՄՅՈՒՍՆԵ՞ՐԸ «Առավոտի» 13.06.2001թ. «Թափանցիկ» անթափանցելիություն» հրապարակման մեջ նշել էինք, որ դեռեւս 2000թ. հոկտեմբերի 6-ին ստորագրվել է հուշագիր՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության եւ ՀՀ կառավարության միջեւ, որի համաձայն Հայաստանում պետք է սկսվեր ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ ծրագիրը (4,5 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ, 3 տարով)՝ ուղղված 9 քաղաքների (այդ թվում՝ Վանաձորի) համայնքների զարգացմանը եւ տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության թափանցիկությանը։ Վերջերս պաշտոնական մամուլից տեղեկացանք այդ ծրագրով Իջեւանում տարվող աշխատանքների մասին, իսկ Վանաձորում (ամենայն հավանականությամբ՝ նաեւ մնացած քաղաքներում) այդ ծրագիրը շարունակում է մնալ «անհայտության մեջ»։ Հուշագրի ստորագրումից անցել է շուրջ մեկ տարի։ Համապատասխան որեւէ մարմին, ենթադրվում է, թե պետք է իրազեկեր հանրությանը՝ հաշվետվության կարգով, թե ինչ ընթացքի մեջ է այդ ծրագիրը, որպեսզի չստեղծվի այն տպավորությունը, թե գումարներն անարդյունավետ փոշիացվում են։ Հիշեցնենք, որ այդ ծրագիրն, ըստ պլանի, պետք է գործեր ՀՀ տարածքային եւ քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարությունների եւ ինքնակառավարման մարմինների հետ համատեղ։ Գ. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել