Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրանքի նորն է լավ, պիտակի՝ հինը

Սեպտեմբեր 21,2001 00:00

Ապրանքի նորն է լավ, պիտակի՝ հինը Վանաձորի առեւտրի կետերում կատարած դիտարկումներից պարզվում է, որ առանձին մթերքներ կամ պատշաճ ապրանքապիտակներ չունեն՝ հասցե մատնանշող, կամ խորհրդային ժամանակվա պիտակներով են։ Այս հանգամանքը գնորդի համար կարող էր էական դեր չխաղալ, եթե հարցը չվերաբերեր ապրանքի քաշին կամ որակին։ Այսպես. «կպսՖՎպվՌ ՐցրրՍՌպ» խորհրդային ժամանակից մնացած թղթե տուփերով մսամթերք գնողները ոչ միայն մթերքի որակի երաշխիք չունեն, այլեւ խիստ կասկածելի է, թե տուփերի պարունակությունը 500գ է (ինչպես մատնանշված է տուփերի վրա)։ Դրանց տուփեը փակված չեն եւ դրանք կարելի է կամ վաճառելուց առաջ «թեթեւացնել» (եւ մեղքը գցել արտադրողի վրա), կամ արտադրողը կարող է պակաս լցնել եւ մեղքը գցել վաճառողի վրա։ Ընդ որում, խորհրդային ժամանակվա այդ տուփերի վրա հին հասցեներն էլ չկան, այլ միայն՝ մթերքի արժեքը՝ կոպեկներով արտահայտված։ Որոշ մթերքներ էլ «ժամանակակից» հասցե ունեն, սակայն, վերը նշված տարբերակով՝ կրկին տուփերը բաց են։ Օրինակ՝ «Օ.Օ.Օ. ԹՏրՍպ ՊՈՐ» ռուսատառ անվանումով հայկական ընկերությունն իր փաթեթավորած կակաոյի տուփերի («ՀՏրրՌռրՍՌռ») պարունակությունը լցնելուց հետո փաթեթները չի կարել եւ այդպես բաց խցկել է տուփերի մեջ։ Իսկ ի՞նչ իմանաս, թե մինչեւ գնորդին հասնելը քանի՞ անգամ այդ տուփն իր հիմնական, 100գ քաշից թեթեւացած կլինի՝ ինչ-որ մեկի «թեթեւ ձեռքով»։ Բավականին շատ են խորհրդային ժամանակվա պիտակներով զովացուցիչ ըմպելիքները, կաթնամթերքը։ Այդ մթերքները հիմնականում ռուսական (կամ՝ ռուսալեզու) գնապիտակներով են եւ անհայտ է մնում դրանց՝ հայաստանյան արտադրողի «ով լինելը» (ստվերային տնտեսության եւս մեկ ապացույց)։ Որոշ մթերքներ, չնայած որակյալ լինելուն, առհասարակ գնապիտակներ չունեն։ Ակնհայտ է, որ տեղական արտադրողները թաքցնում են իրենց «ով լինելը»՝ հարկերից խուսափելու կամ մրցակիցներից եւ նրանց հովանավորներից թաքնվելու նպատակով։ Դա վերաբերում է մակարոնային արտադրությանը եւ հայկական ծագում ունեցող (ըստ բանավոր տեղեկությունների) զանազան քաղցրեղենների։ Որոշ արտադրողներ էլ, կարծում ենք, ապրանքի հասցեն չեն նշում այն պատճառով, որ «ձախ» է, որն արտադրում են իրենց հիմնական, հարկվող ապրանքից դուրս։ Իսկ «ձախ» ապրանքը իր հետ բերում է «ձախ» հետեւանքներ, մասնավորապես՝ «ձախ» աշխատողներ, որոնց աշխատավարձերից կենսաթոշակային եւ այլ հիմնադրամներ վճարումներ չեն արվում։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել